Տյագնիբոկը պահանջել է հետ կանչել Հայաստանում ու Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սվոբոդա» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը պահանջել է հետ կանչել Հայաստանում ու Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին՝ կապված այդ երկրների կողմից Ղրիմի կեղծ հանրաքվեին աջակցություն հայտնելու հետ:
Տյագնիբոկն այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի այսօրվա նիստում: Իր ելույթում Տյագնիբոկը նշել է, որ ի հայտ են եկել մի շարք երկրներ, որոնք սկսել են ճանաչել Ղրիմի կեղծ հանրաքվեն. «Դա մասնավորապես վերաբերվում է Հայաստանին ու Ղազախստանին:
Անհրաժեշտ է խորհրդակցության նպատակով հետ կանչել այդ երկրներից ուկրաինացի դեսպաններին կամ էլ՝ այդ երկրների դեսպաններին պարզաբանումներ տալու նպատակով կանչել Ուկրաինայի ԱԳՆ»: