Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի մասին» հռչակագիրը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ընդունել է «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի մասին» հռչակագիրը: Այդ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի դահլիճում գրանցված 303 պատգամավորից 274-ը, որոնցից 29-ը ներկայացնում են Ռեգիոնների կուսակցությունը: Կոմկուսի ներկայացուցիչները չեն քվեարկել:
Տվյալ հռչակագրով խորհրդարանը աշխարհի երկրների ղեկավարների, միջազգային կառույցների ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից իր տարածքի մի մասի՝ Ղրիմի ինքնավար հանրապետության բռնակցումը:
Տվյալ փաստաթուղթը խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: