Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ կցված են սպանված տղամարդու վարտիքը, կիսավարտիքները, սպիտակ անդրավարտիքը և կարճաթե շապիկը, կիսագուլպաները, կոշիկները, կնոջ և տղամարդու գլխի մազերի նմուշները, դեպքի վայրում հայտնաբերված մուրճը, «Русский мед» տեսակի 2 հատ դատարկ օղու շշերը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված արյան հետքերից վերցված 2 խծուծները, բջջային հեռախոսները, կնոջ վերնազգեստը, անդրավարտիքը, եղունգների նմուշները, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված դանակը և այլ իրեր:
«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամը, ՀՀ կենտրոնական բանկի պատվերով, 2014 թվականի ապրիլի 14-ից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը։
Մարտի 14-ին, ժամը 16.25-ի սահմաններում, 1977 թ. ծնված Արսեն Գ.-ն «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Սվետլանա Մ.-ին:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայ-ռուսակաև (Սլավոնական) համալսարանի մասնագետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության պատվերով մշակել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և առաջիկա երկուշաբթի այն ներկայացվելու է ԼՂՀ նախագահին և կառավարությանը։
Մարտի 14-ին, ժամը 15-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Վահրամաբերդ համայնքում: Ամբողջությամբ այրվել է Գառնիկ Իսրայելյանին պատկանող անասնագոմի տանիքում ամբարված մոտ 5 տոննա անասնակերը:
Մարտի 14-ին, ժամը17.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Սամվել Գ.-ին:
Թուրքիայի տարածքում, 32 տարբեր քաղաքներում վերաբռնկված մարդաշատ ցույցերը ունեն երեւութական շարժառիթ: Հունիսի շարժման օրերին, ոստիկանության հարվածների տակ մահաքնի մեջ ընկած պատանու մահը շատ արագ վերաբռնկեց քաղաքացիական անհնազանդությամբ բնորոշվող թուրքական շարժումը: Այս շարժման բաղադրիչները հիմնական ուղղվածություն ունենալով հանդերձ բազմազան են:
«Մենք ենք» հաղորդաշարը պատմում է Ալավերդու հին ու նոր կամուրջների մասին։
Մարտի 14-ին, ժամը 09.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 25/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Քրիստինե Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը և «Hi-artonline.com» նախագիծն, ի թիվս երկու ցուցահանդեսների` մարտի 7-ին «Ոսկե դար» պատկերասրահում բացեցին նաև աճուրդի ներկայացված ստեղծագործությունների ցուցադրությունը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.45-ին, մարվել` 19.55-ին: Շենքի մուտքի 2-րդ հարկում այրվել են մոտ 2 գմ էլ.լարեր և կախովի առաստաղից 3 քմ հատված:
Սակայն այս տարվա սկզբին Ն.Երիցյանը միացել է համակարգին և կուտակում է իր աշխատավարձի 5 %-ը: 168.am-ը ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշում ընդունեց միանալ համակարգին և ի՞նչն էր խանգարում անցած 3 տարիներին միանալ կամավոր համակարգին:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 14-ին, ժամը 13.30-ին, 1982 թ. ծնված Գարիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 34 Ռ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի հրացան:
Միջազգային բուքմեյքերներն արդեն սկսել են խաղադրույքներ ընդունել «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթողի համար: Երեկվանից, երբ ներկայացվեց Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի «Not Alone» երգը, կտրուկ նվազել է Հայաստանի հաղթանակի գործակիցը: Որոշ բուքմեյքերների կարծիքով, Հայաստանի կողմից ներկայացված երգը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը:
Համարվում է, որ խորդենին հանդարտեցնում և հավասարակշռում է մարդու կենսական ուժերը և հիվանդության հետևանքով հյուծված էներգետիկ կենսադաշտը։ Խորդենին առանձնակի դրական ազդեցություն ունի բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբով հիվանդների էներգիայի վրա։
ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու նպատակով մարտի 14-ին ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք է դիմել 1981 թ. ծնված Սասուն Մ.-ն:
Բանաձեւի նախաձեռնողը ԱՄՆ-ն է: Փաստաթղթով առաջարկվում է Ղրիմում վաղը կայանալիք հանրաքվեն համարել «իրավական ուժ չունեցող» եւ կոչ է արվում բոլոր երկրներին ընդունել արդյունքները:
Մարտի 16-ին, 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Դատելով մեր պաշտոնյաների հայտարարություններից և ներկայացվող տվյալներից՝ պարտադիր 5%-ների հարցում «ամենաանհնազանդը» խոշոր գործատուներն են։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 15-ին տեղի ունեցավ ԲՀԿ պատգամավոր, 34-ամյա Տիգրան Ուրիխանյանի եւ Կատերինայի պսակադրության արարողությունը։
Դատավորները կասկածվում են փաստաբանների գործունեությունը միտումնավոր կերպով խոչընդոտող ոչ իրավաչափ որոշումների ընդունման, ինչպես նաեւ նախկին վարչապետի պաշտպանության իրավունքը խախտելու համար:
Մարտի 14-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցում բախվել է մետաղյա արգելապատնեշին:
Կենտրոնական բանկի նախագահի մարտի 12-ի որոշումով գրանցվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Երևան Մոլ» մասնաճյուղը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ …
«Հայրենի քաղաքական գործիչներից, պետական այրերից ու շարքային քաղքենիներից շատերը Հայրենիքին ու ազգին իրենց ծառայության գերագույն նպատակ են հռչակում հզոր Հայաստան ունենալը»
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները, նախնական պայմանավորվածության համաձայն, ապրիլ ամսին հանդես կգան կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Մարտի 14-ին, ժամը 15.10-ին, 1960 թ. ծնված Արամ Ղ.-ն ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և կամավոր հանձնել վառոդ հանդիսացող 34 սմ երկարության, 5 մմ տրամաչափի հրանոթի արկի 11 ձող:
«Այս իշխանությունը սպիդով հիվանդ է եւ անհնար է նրան առողջացնելը, եթե թեթեւ հարբուխ լիներ, այն ժամանակ հնարավոր կլիներ առողջացնել»,- ավելացրել է նա:
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ մասնակցել են քայլերթի, որը կրում է «Խաղաղության և ազատության մարշ» խորագիրը: Այս մասին հաղորդում է ռուսական Grani.ru լրատվական կայքը: Մասնակիցների ձևակերպմամբ` քայլերթը բողոք է «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի, ատելության սերմանման և ազատ լրատվամիջոցների արգելափակման» դեմ:
Ես, օրինակ, համոզված եմ, որ ընդդիմությունը մեկ միասնական ցուցակով չի գնա: Համոզված եմ: Իրենք մի խումբ չեն դառնա, բայց եթե դառնան՝ իշխանությունների համար լուրջ մարտահրավեր կլինի: Օրինակ` միավորվելու դեպքում համամասնությունները ո՞նց են ընտրելու, ասենք՝ միացան, բա համամասնությունը ո՞նց են ընտրելու՝ երկու բարգավա՞ճ, մի դաշնա՞կ, մի ՀԱ՞Կ, կամ ո՞վ է գլխավորելու ցուցակը…
Պայթյունի պատճառով վնասվել են նաև մարդատար գնացքի մյուս վագոնները, հարակից շինությունները և կոմունալ-էներգետիկ համակարգերը, զուգահեռ գծում գտնվող ամոնիակով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է անցնող բեռնատարի վրա, բացվել է կափարիչի փականը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ամոնիակի արտանետում, ինչպես նաև գնացքների բեռնման աշխատանքներ իրականացնող կռունկավարը արգելափակվել է խցում: Կան զոհեր և վիրավորներ: