Այսօր՝ մարտի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է՝ 0,49%-ով, ինչը լուրջ աճ է
Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ համայնքն առաջիկայում արոտավայրեր չի ունենա: Համայնքի ընդհանուր արոտը ներկայում կազմում է 600 հա-ից ավելի:
Հայաստանի ներկայացուցիչը Կոնչիտային անվանել է «աննորմալ» եւ «մրցույթին չհամապատասխանող անձ»:
Ոստիկանությունը որոնում է կողոպուտի ենթարկված կանանց:
Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը երկար ժամանակ:
Այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ առավել ընդգծվեցին «Ժառանգության» և եռյակի տարբերությունները:
Վերջերս Գյումրու քաղաքապետարանի հայտարարարած մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են:
Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում հաշվառված ևս 430 ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցում պետք է ստանային դեռ 2013 թվականին, սակայն այդ բնակարանների շինարարությունը մինչև օրս նույնիսկ չի մեկնարկել:
Google-ի նոր ծառայությունը թույլ կտա համեմատել տարբեր մթերքերի սննդային ծավալը, թե որքան շաքար, կալիում, գլյուկոզա կամ վիտամին կա մթերքի մեջ: Համեմատությունը կատարվում է ըստ բաղադրության, պատրաստման եղանակի և քանակի հիման վրա:
«Ես հաճախ եմ նրանց նայում, ես ամեն օր նրանց հետ խոսում եմ, ամեն օր աղոթում եմ նրանց համար: Ինչ կտա դա ձեզ, կարևոր չէ: Սա իմ ողբերգությունն է, ձեր հետ կրում եմ»,- այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ մոռացել է՝ ինչ է ասել, գրել իր մասին տուժող կողմը. «Ինչ ուզում եք՝ դուք ինձ ասեք: Ինչ ուզում եք: Ես միևնույնն է՝ ներող եմ, որովհետև գիտեմ՝ ինչ է մայր սգավոր, ես գիտեմ՝ ինչ է հայր, որովհեըև ես հայր եմ»:
Մարտի 26-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Սևակ Մ.-ն` հայտնելով, որ վայր է ընկել:
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մարտի 30-ն է: Հաղորդվում է, որ հիմնական թեկնածուներն առաժմ փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ:
Լեռնային Լորուտ գյուղում անասնապահությամբ գրեթե բոլորն են զբաղվում: Այստեղի կաթնամթերքն էլ հարգի է թե Ալավերդու և թե Վանաձորի շուկայում:
Ես ցավով եմ ընդունում Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի վերաբերմունքը, Հայաստանի դիրքորոշումը, որովհետեւ ես լավ գիտակցում եմ, որ Հայաստանն ունի իր պետական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Ուկրաինայի պետական շահերի հետ, եւ որպես դիվանագետ շատ լավ հասկանում եմ… բայց տվյալ դեպքում սա այն դեպքը չէ
Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Եթե ասեմ` կարող էր և չարեց, անհիմն կարծիք կլինի, գուցեև չէր կարող: Ես վստահ չեմ, թե ինչն էր շարժառիթը, որովհետև Հայաստանում որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ չէ: Չեմ կարծում, որ եղել է թափանցիկ որոշում կամ հասարակության հետ երկար քննարկում
Մարտի 28-ին, ժամը 18.55-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 18.42-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սևան քաղաքից 18 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Ոսկի ստանալու նպատակով հանքանյութ էին գողացել:
Շատ տարօրինակ, մեզ համար անպատվաբեր խմբակ է` «իզգոյ» պետությունների, գումարած Ռուսաստան, որովհետև Ռուսաստանն այժմ «իզգոյ» պետություն անվանել ամեն դեպքում հնարավոր չէ: Բայց գնալ Հյուսային Կորեայի կամ Վենեսուելայի խմբակ, նշանակում է, որ մենք առնվազն պետք է ունենայինք Կորեայի կամ Վենեսուելայի ռեսուրսները:
ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում ընդունված որոշմամբ շուրջ 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին` համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով:
«Գերության մեջ եղած օրերից էլ ոչ մի բան չի հիշում, միգուցե վերջում ամեն ինչ ասի»։
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործով առաջին դատական նիստի ընթացքում տուժող Հայկ Հակոբյանն իրեն վիրավորանք է հասցրել՝ ասելով. «Ավելի լավ ա՝ էդ ուռոդը այստեղ չգա, դու խոսա, պրծնես»: Պաշտպանի խոսքով՝ դատավորն արձագանքել է տուժողի հայտարարությանը ոչ թե այն բանի համար, որ իրեն վիրավորել է, այլ նրա համար, որ առանց դատավորի թույլտվության խոսել է:
Վիզաների հարցերով զբաղվող աշխարհահռչակ «Henley and Partners» ընկերությունը հրապարակել է անձագրերի վարկանիշային դասակարգումը՝ հիմնված այն չափանիշի վրա, թե քանի երկիր կարող է այցելել անձնագրի սեփականատերը` առանց մուտքի արտոնագրի: Ստորև ներկայացնում ենք այն երկրները, որտեղ հայերը կարող են մտնել առանց վիզայի կամ վիզան ստանալ սահմանին:
«Նրանք հիվանդներն ու ծերերն են, որոնք մնացել են Քեսապում, այս օրերին չկարեցան եւ հրաժարվեցին, որ իրենց տեղափոխեն Լաթաքիա, շուրջ 35 հոգի Քեսապում են մնացել: Այսօր արդեն տեղեկացանք, որ նրանցից չորսին գրոհայինները տարել են իրենց հետ»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ի կողմից ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, խոսել գազի սակագնի մասին: Նա ասել էր. «Այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս»:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Թ.Քամալյանի անվան բժշկական քոլեջ» ՊՈԱԿ: Նա շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, հանդիպել անձնակազմին:
Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ:
Վերջին տարիներին իրականացվում են բնապահպանական ծրագրեր` կլիմայի փոփոխության, տեղեկատվության և մոնիթորինգի համակարգի օպտիմալացման, պահպանվող տարածքների համակարգի հզորացման և ֆինանսական կայունության խթանման, քաղաքային ջեռուցման և էներգաարդյունավետության ինչպես նաև Քուռ-Արաքս գետավազանի անդրսահմանային դեգրադացիայի նվազեցման ուղղություններով:Նախարար Արամ Հարությունյանը և Բրեդլի Բուսետոն քննարկել են ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված հեռանկարային մի շարք այլ ծրագրեր:
Հայաստանում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիայի շրջանակում մարտի 29-ին, ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը: