Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ:
Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ձկնեղենի հաճախակի օգտագործումը հատկապես երեխաներին օգնում է ազատվել քնի խանգարումներից:
Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք –զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ, բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:
«Եվրատեսիլ 2014»-ի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչի մասնակիցների ելույթների հերթականությունը:
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Մարտի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենային:
Ուկրաինայի իրադարձությունները մտահոգություն են առաջացնում և դրանք հետևանքներ կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանի տնտեսությունը ՌԴ տնտեսության հետ խիստ սերտ կապեր ունի:
Ղրիմյան հանրաքվեն դեռ բազմաթիվ նոր քաղաքական, իրավական ու տնտեսական խնդիրներ է առաջ բերելու Ուկրաինայի, Ռուսաստանի ու միջազգային հանրության համար: Գուցե այդ հանրաքվեի հետևանքներն այդչափ ճակատագրական նշանակություն ձեռք չբերեին, եթե չլիներ Սևաստոպոլի գործոնը:
«Ակնհայտ է, որ G8-ի գագաթնաժողովն այս տարի Ռուսաստանում չի կայանա», – հայտարարել է Քեմերոնը` Հաագայում եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը:
Մարտի 23-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Մամիկոնյան փողոցում շինություններ և խոտածածկույթ է այրվում:
Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Հաագայում երկուշաբթի հաստատել է, որ Եվրամիություն-Վրաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսին:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) շուրջ 127.6 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին՝ 38-ամսյա «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ՀՀ համար իշխանությունների տնտեսական ծրագիրը սատարելու նպատակով:
«Կենսաթոշակային բարեփոխումները նախապատրաստվել են բավականին երկար, փաթեթում հստակորեն նշված էին դրանց նպատակները, որոնցից ամենակարևորը երկրի տարեց բնակչության շրջանում աղքատության նվազեցումն է:
Telcell-ի վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին: Այժմ հնարավոր է «Telcell» ՓԲԸ-ի պրոցեսինգային կենտրոնին միացած ավելի քան 1200 վճարման կետերից յուրաքանչյուրից վճարել վարչական տուգանքները, հյուպատոսական վճարները, պետական տուրքերը, հարկային պարտավորությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:
Այսօր զրուցելու ենք Հայաստանի քաղաքական կյանքում ժամանակին հսկայական ազդեցություն ունեցած ու, թերևս, ամենահակասական գնահատականների արժանացած քաղաքական գործիչներից մեկի հետ: Մեր հյուրն է Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Աշխատող մարդուն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել ու խրախուսել: Շատ բան պետք չէ՝ պայման, հնարավորություն, արդարություն, մրցակցություն»,-համոզված է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը լավ գիտի բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին. այստեղ գտնվող տաքսիստների պես շատ-շատերն են օրվա ապրուստը վաստակելու փոխարեն, բանկերի բարձր տոկոսները մարելու մասին մտածում:
«Դե, դեմ ենք քվեարկելու միանշանակ: Բայց հնարավոր է, որ այս ամիսների ընթացքում քննարկման փուլ անցկացնենք, տեսնենք՝ ինչ պրոցեսներ կան, խնդիրները որն են, հետո… թե չէ՝ ոտքի վրա ստորագրություն հավաքել, բերել ներկայացնել… մենք պատահական քաղաքական ուժ չենք, որ նման… Մարդիկ են, փոքրամասնություն են, հաղթահարման խնդիրներ ունեն, հարց են բարձրացնում, ինչի՞ մենք պիտի տրամադրություններս գցենք»:
Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Մարտի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13236144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Մարտի 23-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Թելման Ա.-ն:
Կառավարության օվշորային սկանդալները, նրա մեղմ ասած անարդյունավետ գործունեությունը, արտագաղթի մեծացող տեմպերը, գործազրկությունը և ստեղծված տնտեսական ու սոցիալական խայտառակ պայմանները` վաղ թե ուշ ստիպելու են նրանց հեռանալ այնպես՝ ինչպես այսօր ծածուկ հեռանում են ԱԺ ամբիոնից:
Վանաձորի Առափնյա (Բանգլադեշ) եւ Խնձորուտ (Ջունգլիներ) թաղամասերն իրար միացնող կամրջի տակ հիմա ջրի փոխարեն նոր աղբավայր է գոյանում: Ժամանակին ջրի ձայնից` հարեւանությամբ գտնվող թիվ 24 դպրոցի բաց մարզդաշտում պարապողներն իրար ձայն չէին լսում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվող ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված՝ արագաչափերի, կարմիր գծերի, տրանսպորտի վարձավճարի և այլ խնդիրներն ուսունասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեսանկարահանող սարքերի գործարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների ուսերին դրվել է 12 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ: Նրա խոսքով՝ եթե նախկինում այդ գումարը մարդիկ օգտագործում էին իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար, ապա հիմա ստիպված են կրճատել այդ ծախսերը և վճարել տեսախցիկների արձանագրած խախտումների համար»:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկության համաձայն` մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը (ծնված 1992թ., Արթիկի զ/կ):
27-ին, 29-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
«Հանդիպեցինք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Ձեռք է բերվել համաձայնություն` հանդիպում անցկացնելու և ԼՂ հիմնախնդիրը քննարկելու համար: Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:
Դահլիճում ներկաներից մեկը նույնիսկ առարկա նետեց դատարանի ուղղությամբ: Դատարանում հնչեցին նաև հայհոյանքներ:
Sky New-ը հղում անելով Malaysia Airlines-ի հայտարարությանը, գրում է, որ անհետացած Boeing 777-200 ինքնաթիռը ջուրն է ընկել Հնդկական օվկիանոսի հարավային մասում:
Օրակարգում խորհիդի աշխատանքային պլանի հաստատումն էր: Քննարկվել են ինչպես անցած տարի իրականացված աշխատանքները, այնպես էլ 2014 թվականի անելիքները: