Մարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտ, մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժանմունքում` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
«Նախ, ես հաճույք չեմ ստանում: Դժվար թե հաճույք ստանամ մի բանից, որի ստեղծմանը ես եւ իմ շատ ընկերներ՝ նախկին խորհրդարանական խմբակցությունը եւ կուսակցության ղեկավարը շատ մեծ ավանդ ունենք, հետեւաբար չենք կարող հաճույք ստանալ այն ամենից, ինչ տեղի է ունենում կամ ինչ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունում: Ես ընդամենը փաստացի արձանագրել եմ այն վիճակը, ինչ կա: Այդ վիճակը, ցավոք, Ստեփան Սաֆարյանը չի ստեղծել»:
Հայաստանում ներկայիս օրակարգային ամենագլխավոր հարցերից մեկը, թերևս, կենսաթոշակային բարեփոխումների թեման է, որի շուրջ, սակայն, եթերում բանավեճերի, կողմերի կարծիքների բախումների չենք հանդիպի:
Մարտի 8-ին, ժամը 14.10-ին, 1969 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն իրենց տան ննջասենյակի մահճակալի տակից ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին է ներկայացրել «Տրոտիլովայա շաշկա» տեսակի պայթուցիկ նյութ` ճայթիչ-պայթիչով, և հայտարարել, որ այն պատկանում է ամուսնուն` 1964 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին:
Դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման համար Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների նախաձեռնած դրամահավաքի արդյունքում հավաքվել է 4 միլիոն 200 հազար դրամ գումար, որը նրանք արդեն հանձնել են դերասանին: Մարտի 10-ին ինստիտուտի մոտ 20 ուսանողներ՝ արդեն երկրորդ անգամ այցելեցին Կարենին և նրան հանձնեցին վերջին երկու օրվա ընթացքում հավաքված 2 միլիոն 600 հազար դրամ գումարը:
Մեզ համար երկուստեք հասկանալի է, որ այս հանդիպումը սկիզբ է դնում համագործակցության շատ արդյունավետ խորացման:
Ռուսաստանի համար ավելի մեծ սպառնալիք է այն, որ Ղրիմից հետո Արևմուտքը կձգտի էլ ավելի մեկուսացնել Ռուսաստանին, և Ռուսաստանի համար ավելի մեծ վտանգն այն է, որ, ինչպես նշեցի, Արևմուտքն այլևս Ռուսաստանի կարիքը չի ունենա:
Մարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Պարոնյան փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության սրահից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին:
Ճգնաժամն էր մեղավոր։ Այս խոսքը մի ժամանակ շատ տարածված էր Հայաստանում։ Ավելի կոնկրետ` 2009-2010 թվականներին բոլորն իրենց տնտեսական ու անգամ անձնական անհաջողությունները վերագրում էին համաշխարհային տնտեսական ճգնաժամին։
Այսօր՝ մարտի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.8 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթ չի փոխվել՝ 0,01%-ով կամ 0.02 դրամով։
Դա թատրոն է, որը որեւէ արդյունք չի տա, որովհետեւ թատրոնի ռեժիսորը, սցենարիստները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են
Մարտի 9-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ժորա Բ.-ին և 1985 թ. ծնված Նարեկ Կ.-ին` վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է անասունի 150 կգ չմշակված կաշի:
Հանդիպմանը Կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաև վարչության անդամ Ավետիս Ավագյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:
Մուշ 2 թաղամասում զբաղեցրած բնակարաններն ազատելու պահանջ է ներկայացրել գյումրեցիներին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Խնդիրն առնչվում է 2010 թվականին 1 սենյականոց բնակարան ստացած և մինչ դրա սեփականաշնորհումը մահացած բնակարանատերերի ժառանգներին:
168.am-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ արդյունք կտա ոչ իշխանական կուսակցությունների հանդիպումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանն ասաց, թե չգիտի, ապա հորդորեց դիմել այդ կուսակցություններին:
Աթերոսկլերոզը զարգանում է դանդաղ։ Ժամանակին հայտնաբերելու դեպքում այն կարելի է հեշտությամբ բուժել` ճիշտ սննդակարգի ընտրությամբ և ժողովրդական բժշկության միջոցներով։ Ցավոք, աթերոսկլերոզի բուժումը հաճախ սկսվում է իշեմիայի ֆոնի վրա, և զարգանում է սրտի արտահայտված անբավարարություն։
Բավական բարդ եւ միաժամանակ դժվար ու անշնորհակալ գործ է` իրատեսական կանխատեսումներ կատարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի անմիջական եւ հեռակա հետեւանքների մասին:
Մեր՝ նախաձեռնողների նպատակները միանգամայն բարի են։ Մենք փորձել ենք լուծումներ գտնել այն իրավիճակների համար, որում գտնվում է մեր հեռուստաընկերությունը։ Հիմնական նպատակը, ինչպես նշել է հիմնական զեկուցող պարոն Ֆարմանյանը, այն է, որպեսզի աջակցենք մեր հեռուստաընկերություններին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու և սեփական ֆինանսական ինքնաբավությունը որոշակի առումով ապահովելու համար, այլ նպատակ մենք չունենք:
Ուկրաինայում ցմահ դատապարտված ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի (Սուսլով) փաստաբան, Ուկրաինայում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արկադի Բուշչենկոն այսօր լրագրողների հետ տեսազանգի միջոցով խոսեց դատապարտյալի գործի ընթացքի մասին:
Մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Oրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր էին ստացվել, որ մարտի 2-ին անհայտ անձը Մերձավան գյուղի բնակիչ Հարութի գույքը հափշտակելու նպատակով նստել է նրա տաքսի ավտոմեքենան և 16-րդ թաղամասում, դանակի սպառնալիքով 10.000 դրամ հափշտակելուց հետո, դանակի բռնակով հարվածել է նրա պարանոցին ու դիմել փախուստի:
Աշխարհի 8-րդ խոշորագույն տնտեսությունն (G8) ունեցող Ռուսաստանին անկարելի է անտեսել:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և վարչության անդամ Ավետիս Ավագյանի միջև:
Անցած շաբաթը բավական հարուստ էր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական իրադարձություններով: Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի, ռուս-ուկրաինական հարաբերությունների վրա, Հայաստանի ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ համաձայնության հասնելուն ուղղված քայլերի մասին՝ այն ներկայանցնելով որպես գրեթե դարակազմիկ իրադարձություն:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Քաղաքակիրթ երկրներում մշտապես իրականացվում են տարատեսակ մոնիթորինգներ, որոնք նպատակ ունեն ցույց տալու այս կամ այն երկրի իրական տնտեսական, հասարակական և քաղաքական ձեռքբերումները կամ ձախողումները: Միջազգային ոչ կառավարական Համաշխարհային Արդարադատության նախագիծ կազմակերպությունը դեռևս 2010 թվականից իրականացնում է բազմապրոֆիլ հետազոտություն:
Ինչ վերաբերում է այստեղից Մայդան ցանկացողներին, ապա նրանց լավագույն պատասխանը տվել է Գալուստ Սահակյանը՝ Մայդանը թող ձեր բոստաններում լինի։ Իսկ այն ցեխը, որ ընդդիմադիրները փորձում են շպրտել, ոչ մեկին չի դիպչում, փոխարենն աղտոտում են շրջապատն ու իրենց ձեռքերը:
ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա իրականությունը: ԲՀԿ-ն փաստում է, որ պետությունն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, և հրամայական է դարձել բոլոր քաղաքական և հասարակական առողջ ուժերի հետ միասնական լուծումների մշակումն ու իրականացումը:
Սա բերելու է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը և նույնիսկ նոր պառլամենտական ընտրություններ… մենք ձեզ հարյուր անգամ խնդրել, աղաչել ենք՝ մի՛ արեք սա… մի քանի հատ էլ դեսպան եք գտել, որ ձեզ պաշտպանեն կամ ինչ-որ գործիչներ: Չի կարելի նման բան անել, չի կարելի մարդուց 45 տարով փող վերցնել ու հետո հետ տալ: Ո՞վ է ձեզ իրավունք տվել նման կողոպուտ անելու, դրանց տեղը մենք վաղուց գիտեինք, եթե պետք լիներ կօգտագործեինք: