Բաժիններ՝

«Իր համար հոգեբանորեն շատ դժվար է պատմել այդ դեպքի մասին». Հայկ Ալումյանը՝ Արտակ Բուդաղյանի մասին

«Սա այն գործերից չէ, որոնք լուծվում են քննիչի հայեցողությամբ, քննիչի, դատախազի, գլխավոր դատախազի կամ դատավորի համոզմունքի հիման վրա: Ցավոք, սա այն գործերից է, որտեղ իմ կողմից մատնանշված այս սուբյեկտները ոչինչ չեն որոշում: Ցավոք: Ձեզ հիշեցնեմ, որ Սուրիկ Խաչատրյանն իր հարցազրույցում, ի դեպ, անուղղակիորեն մատնանշեց այդպիսի փաստեր: Ինքն ասաց, թե հետո ում հետ են այդ հարցը քննարկել և ինչ արձագանքներ են ստացել բարձրագույն ատյաններում: Ինքն անուղղակիորեն ընդունեց, որ սա ոչ միայն դատական, դատախազական և քննչական ապարատներում է քննարկվել, այլ բոլորովին ուրիշ, օրենքով ոչ իրավասու ատյաններում»,- անդրադառնալով 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Քրեական գործով այժմ միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանը, Հ. Ալումյանի խոսքով, բազմիցս հրաժարվել է հարցազրույցներ տալ՝ նշելով որ չի ցանկանում այդ հարցը հրապարակային քննարկել «ոչ թե որովհետև բան ունի թաքցնելու». «Եթե ինքը թաքցնելու բան ունենար, ցուցմունքներ չէր տա, բայց ինքը բազմաթիվ ցուցմունքներ է տվել: Պարզապես իր համար հոգեբանորեն շատ դժվար է պատմել այդ դեպքի մասին: Նույնիսկ ես, որ փաստաբան եմ և անմիջականորեն ինքս կորուստ չեմ կրել և մասնագիտությունս էլ ինձ վաղուց սովորեցրել է սառնասրտորեն նայել այս հարցին, նույնիսկ ես այս դեպքը քննարկելիս միշտ չէ, որ կարողանում են պահպանել սառնասրտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս