«Սա հումորի լավ զգացում է»,- 168.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևն այսպես գնահատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, թե Ղրիմի ինքնավարությունում ռազմավարական օբյեկտները գրաված ուժերը չեն պատկանում ռուսական ստորաբաժանումներին, այլ դրանք «տեղական ինքնապաշտպանական ուժերի» ջոկատներն են, որոնք կազմավորել են Ղրիմի բնակիչները:
Բնակարանագողի կարճատև և անհեռանկար ուղին: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Թուրքական կառավարության աղբյուրները չեն հստակեցրել, թե հատկապես ամերիկյան որ ռազմանավն է նման թույլտվություն ստացել: Միաժամանակ նույն պաշտոնյաները հավաստիացրել են, թե դա ատոմային «USS George H.W. Bush» ավիակիր ռազմանավը չէ:
Մարտի 4-ին ոստիկանության ծառայողների մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել քրեական գործով կալանավորված, նախկինում 7 անգամ դատապարտված, 1959 թ. ծնված Մարտին Շ.-ի տան օժանդակ շինությունում, որտեղից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված «ՏՕԶ» տիպի 4 փամփուշտով:
Խորհրդային տարիներին բնակարան գնելը կամ առանձնատուն կառուցելը աշխատող մարդու համար դժվար էր, բայց իրագործելի: Հիմա դա, հատկապես գյուղում ապրող մարդկանց համար, գրեթե անհնարին է դարձել։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը Երևանի բնակիչ 12-ամյա Արեգ Բուդաղյանը, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նա տիպիկ օլիգարխ է, տիպիկ թալանչի: Ցույց տվեցին նրա ունեցվածքը, նրա դղյակները, որտեղ մարդիկ գնացել էին էքսկուրսիաների: Իմ կարծիքով, երկրի ղեկավարը պետք է ապրի այնպես, ինչպես իր ժողովուրդն է ապրում: Թող մի քիչ բարձր ապրի, ոչ մեկը չի ասում:
Ղրիմի հանրաքվեին զուգահեռ` հանրաքվե կանցկացվի նաեւ Սեւաստոպոլում:
Օրերս ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները փամփուշտներ և հրացան են գտել:
Մինչ ընթացիկ տարվա ավարտը Աշոցքում նոր բնակարանատեր կդառնա 10 ընտանիք: Վերջիններս մինչ օրս ապրում են 4-րդ աստիճանի վթարայնության բնակելի շենքում:
«Հայաստանը կարող է դիտարկվել որպես կամուրջ՝ եվրոպական երկրներից դեպի ՄՄ երկրներ առեւտրաշրջանառության համար»,- այսօր «Արեւելյան ներդրումներ» ծրագրի շրջանակում կազմակերպված ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Այս մասին գրում է Banks.am-ը։
Նա չի կարողանում քայլել, թմրած վիճակում է. ենթադրվում է , որ նրան տարբեր նյութեր են ներարկել։ Մամիկոն Խոջոյանի այս վիճակը տեսնելով՝ նաար հարազատներն ուղղակի հրաշք են համարում նրա ողջ մնալը։
Մարտի 3-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Առափնյա թաղամասի թիվ 4 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արամ Ա.-ին:
Մարտի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին և հատկապես կարևորեց մասնագիտական պարապմունքների նշանակությունը՝ ընդգծելով, որ չի հանդուրժվելու ձևական վերաբերմունքը այդ կարևոր գործընթացի հանդեպ: Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող […]
ԲՀԿ-ական մեկ այլ գործիչ Ստեփան Մարգարյանն ասել է. «Երկրում կա՞ որեւէ մեկը, որ չլինի խոցելի: Բայց Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է կորուստների՝ հասարակության վստահությունը չկորցնելու համար: Եվ այդ խոսքում ասված է ամեն ինչ»:
Փետրվարի 20-ին մեկնարկել է 2014 թ. Հայաստանի կանանց ֆուտզալի ձմեռային մրցաշարը: Այն անցկացվում է մեկ շրջանով յոթ թիմերի մասնակցությամբ և կավարտվի մարտի 6-ին: Հանդիպումները տեղի են ունենում Երևանի Բժշկական Համալսարանի մարզադահլիճում:
Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Մարտի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Քաջիկ Մ.-ն:
Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները:
Առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողը Նոր Խարբերդից տեղափոխվել է ոստիկանություն: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, մարտի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները մարտի 3-ին, ժամը 09.30-ին, Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 3 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Մ.-ին:
Համացանցում հայտնվել է մի աուդիոձայնագրություն, որում Ուկրաինայի հարցը քննարկում են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը:
Մարտի 5-ին Ժնևում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ:
Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:
Ուկրաինայի տնտեսությունը գտնվում է ծանր, եթե չասենք ծանրագույն ճգնաժամի մեջ:
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության՝ կոչ անելով վերջիններին հրաժարվել ագրեսիայից և շանտաժի քաղաքականությունից։
Հերթական անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողները մրցանակային տեղեր են զբաղեցրել համաշխարհային համբավ ունեցող «KASPERSKY LABORATORY» ընկերության ամենամյա «IT Security for the next Generation» խորագրով ուսանողական միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլի ժամանակ, որն այս տարի տեղի է ունեցել Մոսկվայում:
Ուկրաինայի կառավարությունը վաճառելու է իշխանության կենտրոնական մարմիններին պատկանոց 1500 ավտոմեքենա:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանին ձերբակալելու միտում է եղել, քանի որ հարցումն ուղարկվել է այն դեպքում, երբ քննիչը տեղյակ է եղել, թե որտեղ է գտնվում Վարդան Պետրոսյանը: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ այդ տեղեկանքը պահանջելով՝ քննիչը փորձել է իրավական տեսք տալ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշմանը: «Մարդուն արդեն իսկ որոշել էին ձերբակալել, ստեղծում էին հիմքեր»,- ասաց պաշտպանը: