Վ. Կլիչկոն ապրում է Կիևի կենտրոնում գտնվող վեց հարկանի շենքում, որը կառուցված է դասական ոճով՝ 1901թ.: Բնակարանը 225 քառակուսի մետր է, այն ունի 6 բնակելի սենյակ, 4 լոգասենյակ ու արտաքնոց:
Փետրվարի 28-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գորգագործների թիվ 22 հասցեից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արմեն Հ.-ին:
Այնպես է ստացվում, որ որքան շատ են որևէ իրադարձության վկաները, ականատեսները, այնքան դժվար կամ, ավելի ստույգ, գրեթե անհնար է պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում:
«Դաշնային խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո նախագահն ստացել է այդ իրավիճակի կարգավորման համար անհարժեշտ միջոցների ողջ զինանոցը` եւ զորքեր մտցնելու, եւ գործողությունների, եւ ԱՄՆ-ում մեր դիվանագիտական առաքելության ղեկավարի վերաբերյալ»,-նշել է նա:
Երբ օրակարգի երկու հարցերի քննարկումն ավարտվեց, Տաճատ Սարգսյանը վերցրեց միկրոֆոնը և հայտարարեց. «Ես ուզում եմ լինել առաջին քարտուղար, ովքե՞ր են համաձայն»: Եվ առանց սպասելու, որ որևէ մեկը կքվեարկի կամ ինչ-որ բան կասի` ավելացրեց. «Առաջարկն ընդունված է, անցավ միաձայն»: Ես վեր կացա և ասացի` ընկերներ, մենք կոպիտ կանոնադրական խախտում ենք անում, եթե ընկեր Սարգսյանն ուզում է առաջին քարտուղարի հարցը դրվի քննարկման, եկեք օրակարգում ավելացնենք «Կազմակերպչական հարցեր» հոդվածը և հարցը դնենք քննարկման:
Տղամարդն ասել է, որ կնոջը դանակահարելու պատճառը խանդն է եղել, ինքը կասկածել է, որ կինը դավաճանել է իրեն. հեռախոսազրույցի ընթացում կինը ոչ հարիր արտահայտություններ էր արել, ինչից զայրացած և փոքր ինչ գինովցած տղամարդը գնացել էր կնոջ աշխատավայր՝ հյուրանոց և դանակով հարվածել էր նրան:
2014թ-ի փետրվարի 24-28-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,383,849 ԱՄՆ դոլար 412.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 111,686,625 ԱՄՆ դոլար 413.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2014թ. հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 10,073 գործարք, որոնց քանակը 2013թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 44.9%-ով, իսկ 2013թ. հունվարի համեմատ աճել` 1.3%-ով:
2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 407,444։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատ այս ցուցանիշն աճել է 17,178-ով, իսկ 2011-ի համեմատ՝ 14,722-ով։
Փետրվարի 28-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Շահբազյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն` հրդեհի բռնկմամբ:
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2014թ. հունվարի դրությամբ ՀՀ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմել է 2 միլիարդ 113.5 միլիոն դոլար։
«ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում ինձ համար ամենակարևորն այն է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձված կոռուպցիային, օրենքի գերակայությանը, որոնք իմ մոտեցումներում կարևորագույն խնդիրներն են:
Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Պետական դուման պատրաստվում է քննարկել մի օրինագիծ, որով պարզեցվելու է ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին ՌԴ քաղաքացիության շնորհումը, այլ սահմանում է Ռուսաստանի Ֆեդերացիային նոր կազմավորումների միանալու կարգը:
Քաղաքացիները և քաղաքական գործիչները շարունակում են այցելել Մյասնիկյանի արձանի հարակից տարածք` հարգանքի տուրք մատուցելու Մարտի մեկի զոհերի հիշատակին: Քիչ առաջ արձանի մոտ ծաղկեպսակ դրեցին և մոմավառություն կատարեցին նաև Հայոց համազգային շարժման անդամները` կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
Պռոշյան-Բաղրամյան հատվածում ոստիկանների և երթի մասնակիցների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ոստիկանները թույլ չէին տալիս շարժվել փողոցով՝ պահանջելով դուրս գալ մայթեզր: Դիմելով ոստիկաններից մեկին՝ Բարսեղյանը զայրացած ասաց. «Բան ասի՞ր, բան ես ասում՝ ֆորմեդ հանի՝ գնանք-ասա: Դե նայի, բան չասես»:
Փետրվարի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Հ. Էմինի փակուղու թիվ 119 հասցեի դիմաց «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից, իսկ երբ վարորդը` 1986 թ. ծնված Երեմ Պ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարենկոյի ամառանոցը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից մոտ 27 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկում է: Բացի երեք հարկանի առանձնատնից՝ նրա ամառանոցում կառուցված է նաև հյուրերի, անվտանգության աշխատակիցների համար նախատեսված բնակարան, ավտոկայանատեղի, թենիսի կորտ:
Որտե՞ղ է իշխանությունն այսօր՝ 2014 թվականի մարտի 1-ին, երբ Հայաստանում նշվում է Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների մահվան տարելիցը:
Պատկառուկ ամաչկոտը պատկանում է լոբազգիների ընտանիքին, ակացիաների ցեղին։ Ակացիա արծաթավունը (A. dealbata) նույն միմոզա ամաչկոտն է։ Իր հայրենիքում այն մինչև 30 մ բարձրություն և 20-30 սմ բնի տրամագիծ ունեցող ծառ է (հազվադեպ` թուփ)։ Աճում է գետերի ափին, նիվենու անտառներում, կյանքի տևողությունը 30-40 տարի է։
Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` Ազատության հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռևս հյուսիսի բևեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես եւ թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով:
Ուկրաինայի տարածքում զորքերի տեղակայում ծրագրվում է իրականացնել «մինչեւ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կայունացումը»:
Մարտի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ճանապարհային ոստիկանություն և աշխատանքային խորհրդակցություն ացկացրեց ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովը, news.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում հնչեցրած այն տեսակետին, թե Գագիկ Ծառուկյանն ինչո՞վ է պակաս Բիձինա Իվանիշվիլիից, նշել է, թե Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու:
2013 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր, 60.000 դրամ, 2 ֆոտոխցիկ և բջջային հեռախոս գողանալու մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանում «Էյ ջեյ էյ հոլդինգ» ընկերության տարածք, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի:
Քիչ առաջ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դրեցին երթի մասնակից քաղաքացիները: Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակից երթով դեպի Մյասնիկյանի արձան շարժվող հանրահավաքի մասնակիցները այս պահին լուռ, բռունքները վեր պարզած անցնում են Գրիգոր Լուսավորիչ փողոցով: Հանրահավաքի կազմակերպիչները մեխակներ են բաժանում ցուցարարներին:
Չորս տարի շարունակ Եվրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե չի ասում՝ երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը: Հասկանալի է, որ պետք է սպասել պատասխանին: