Բաժիններ՝

Կրավչուկն ու Կուչման Տուրչինովին խնդրել են Ղրիմից անհապաղ դուրս բերել ուկրաինացի զինծառայողներին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի առաջին ու երկրորդ նախագահ Լեոնիդ Կրավչուկն ու Լեոնիդ Կուչման կարծում են, որ ուկրաինացի զինվորականները պետք է անհապաղ դուրս բերել Ղրիմից՝ պահպանելու համար նրանց կյանքը:

Նման խնդրանքով նրանք դիմել են Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին՝ կարևորելով ուկրաինացի զինծառայողներին Ուկրաինայի մայրցամաքային մաս տեղափոխելը: Տուրչինովի հետ հանդիպումը տեղի է ունեցել Կրավչուկի ու Կուչմայի նախաձեռնությամբ:

Նրանք Տուրչինովին խնդրել են պաշտպանել ու պահպանել ուկրաինացի զինծառայողների կյանքը, որոնք իրենց ծառայությունը Ղրիմում կատարում են ծանր ու վտանգավոր պայմաններում: Կուչման ու Կրավչուկն անթույլատրելի են համարել Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ղրիմում ռազմական ագրեսիա ու այն բռնակցելու փորձ ձեռնարկելը:

Բացի այդ, նախկին նախագահները դեմ են հանդես եկել Ուկրաինայի մի շարք շրջաններում անջատողականության փորձերին ու սադրանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս