
Վրաստանը ժամանակին իր մաշկի վրա զգացել է ՌԴ-ի արտաքին քաղաքականության «սառը ձեռքերը». Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հավլաբարի նստավայրում հանդիպել է լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ նախագահն անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին՝ կարևորելով այն բացառապես դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
Նա հերթական անգամ ընդգծել է, որ Վրաստանն անընդունելի է համարում Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած ագրեսիան. «Մենք հանդիսանում ենք այն երկիրը, որը ժամանակին իր մաշկի վրա զգացել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության «սառը ձեռքերը»:
Մենք նաև ընդգծում ենք, որ եթե 2008 թվականին տեղի ունեցածի նկատմամբ դրան հաջորդած 5-6 տարում ավելի մեծ ուշադրություն հատկացվեր, ապա հնարավոր է, որ (Ռուսաստանի կողմից) այդպիսի արտաքին քաղաքականություն վարելը չէր համարվի հաջողություն: Դա պետք է ընկալվեր որպես անթույլատրելի նախադեպ»: