«Կլիմայի փոփոխությունը կարող է քառասուն տարով հետաձգել սովի դեմ պայքարը, իսկ մեր գլոբալ պարենային համակարգը ցավալիորեն անպատրաստ է հաղթահարելու այդ մարտահրավերը». ահազանգում է Օքսֆամը։
Շաբաթ օրը սովորականից մարդաշատ էր Արդվիի Սուրբ Հովհաննես եկղեցին:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ո՞նց պիտի հասկանային հասարակ մարդիկ, որ դրանք հիմք կհանդիսանան ատոմային զենքի, ատոմակայանների և այլնի ստեղծման։ Գալիլեո Գալիլեյի կատարած մի քանի փորձերից ծնվեց ինքը` ժամանակակից ֆիզիկան։
Այսօր՝ մարտի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.07 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը զգալիորեն էժանացել է՝ 0,38%-ով ։
Ի՞նչ պատճառով են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում անկել խոզերը:
Ըստ պարբերականի` պարզ չէ, թե ինչ միջոցներով է «Atlantisе»-ում հանգիստը վայելում գործող ֆինանսների նախարարը, որի աշխատավարձը կազմում է 2500 դոլար:
Ուկրաինական Ռադան այսօր երկրորդ փորձից հաստատել է այդ երկրի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Իգոր Տենյուխի հրաժարականը:
Գողթ գյուղում կատարված գողությունները բացահայտվեցին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հայաստանի բրենդավորման մրցունակ ռազմավարության (ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն) և ծրագրի մշակման աշխատանքներով զբաղվում է GK Brand ամերիկյան ընկերությունը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Վանաձոր կատարած աշխատանքային այցի ժամանակ անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստների և իրավապահների հարաբերություններին:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները երեկ առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:
«Մաքսային միության անդամակցության դրական կողմերի` բացասականին գերազանցելու հնարավորությունը տեսականորեն կա»,- ասել է Հորթոնը
Գործարանի արհկոմիտեի նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, թե «ամեն թվաբանությունը բոլորը գիտեն», այսօր ավելի կարևոր է աշխատողների աշխատավարձի հարցը. «Չդնենք միլիցու, դատավորի դեր անենք, կան փաստեր, պետք է պատժվեն»:
Ալավերդում մարտի 19-ից մեկնարկել է մաքրության ու բարեկարգման միամսյակը: Ալավերդու քաղաքապետարանն այս տարի էլ կոչ է անում բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել քաղաքի մաքրման գործին:
Ավտոառևանգում` Էրեբունի թաղամասում:
Լոռու մարզում սկսված են ջրագծերի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: 2013- 2016 թվականների ընթացքում Լոռու մարզի շուրջ 15 համայնքներում`այդ թվում նաև Ալավերդի քաղաքում, նախատեսվում է ջրամատակարարման համակարգի բարելավում իրականացնել:
Գառնիկի քրոջ ամուսինը պատմել է, թե դեպքի նախորդ օրը հեռախոսազրույց են ունեցել նրա հետ: Ասել է, որ դիրքերում է, ծառայությունը շատ լավ է անցնում, բոլորին կարոտել է: Իսկ ծնողներից նոր հագուստ էր խնդրել: «Ասել է՝ փող հավաքեք, ինձ շոր առեք, թազա շոր, որ զինվորական շորերով չգամ տուն, էդ շորերը հագնեմ գամ: Հաջորդ օրը՝ հենց դեպքի օրը հայրը զանգել է առավոտյան, արդեն չի պատասխանել զանգերին, հետո իմացանք, որ էդպես է եղել, որ կրակել են»,- նշել է նա:
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 11.30-ին, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Էդվարդ Է.-ն:
«Պարտադիր կուտակայինի մասով կառավարության անդամն այսօր ասել է՝ պատրաստ ենք փոխզիջումների։ Այ քեզ բան։ Մենք հո Ադրբեջանը չե՞նք։ Նստում մի հատ վատություն եք մտածում, հետո ասում ենք՝ էդ վատությունը մի արեք, վերջում գալիս ասում եք, եթե չեք ուզում էդ վատ բանն անենք, եկեք փոխզիջեք։ Ոնց որ փողոցում քեզ մեկը մոտենա ու ասի. ինձ մաղարիչ արա էն բանի համար, որ դրամապանակդ չեմ թռցրել»։
Կովկասի իրավիճակն ազդում է մեր` Հյուսիսային Կովկասի վրա, Ուկրաինան, սևծովյան նավատորմը հարավի անվտանգությունն են: Եվ, բացի այդ, ռուսաստանցիների համար շատ կարևոր է զգացմունքային-հոգեբանական գործոնը. ինչպես, օրինակ, Ղարաբաղն է խորհրդանիշ հայերի համար, այնպես էլ, օրինակ, Սևաստոպոլը` ռուսների համար:
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ: 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի» 2005թ. լրացումը և «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան: Ե
Մարտի 24-ին, ժամը 16.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1977 թ. ծնված Մարատ Ս.-ին
Ցավակցում եմ, որ լիսկայական վայրի կամայականությունների մեջ թաղված լինելուդ պատճառով չես հանդգնում բարձրաձայնել իրական համոզմունքիդ մասին: Ինչպես ասում են՝ մեղքը քո վիզը:
Մարտի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստում քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանը, վերարտադրողական առողջությանը և գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված 33 ծրագրերը։
Քեսաբի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետեւանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:
Հաշվի առնելով ոլորտի մասնագետների և բնապահպանների կարծիքները` նշված փոփոխությունը կհանգեցնի Սևանա լճի մակարդակի բացասական բալանսի, որը իր հերթին հակասում է Սևանա լճի մասին ՀՀ օրենքին: Նման խնդիր առաջացել է դեռևս 2008 և 2012 թվականներին, երբ հանրապետության տարածքում երաշտ էր: Դրա լուծման նպատակով հավելյալ ջուր է բաց թողնվել Սևանա լճից` այն հասցնելով մոտ 320 մլն մ3:
Հյութը կանխարգելում է աթերոսկլերոզը, ամրացնում է արյունատար անոթների պատերը, լուծում է ճարպային գոյացությունները և ավելացնում թթվածնով հարուստ հեմոգլոբինի քանակն արյան մեջ։
Համաձայն տեղեկատվությունը տարածած աղբյուրների, դրանք Երևանից են ուղակվել Գյումրի, քանի որ այստեղ, ըստ նրանց, իրացնելն ավելի հեշտ է:
2014թ. մարտի 21-ին Թուրքիայից Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջան ներխուժած, տեղաբնակ հայերին կոտորածի և տեղահանության ենթարկած ծայրահեղ իսլամիստական «Ջաբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գործողությունները իրենց տրամաբանությամբ չեն տեղավորվում, արդեն 3-տարի ընթացող և Սիրիայի բաժանումը հետապնդող արյունալի իրադարձությունների տրամաբանության շրջանակների մեջ: