You Tube-ում հայտնվել են Զուրաբ Ժվանիայի դիակի լուսանկարները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում հայտնվել են Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի ու նրա հետ միասին մահացած Ռաուլ Յուսուպովի դիակների լուսանկարները: Լուսանկարները դրվել են «Սաակաշվիլին մարդասպան է» խորագրի ներքո:
Լուսանկարները վկայում են, որ դիակների վրա կարելի է տեսնել տարբեր վնասվածքներ: Լուսանկարները You Tube վիդեոհոսթինգում տեղադրել է ոմն Հաքիմ Փաշա: Պաշտոնական վարկածով Զուրաբ Ժվանիան 2005 թվականի փետրվարին մահացել է գազի արտահոսքի հետևանքով: Վրաստանի գործող իշխանությունները սկսել են հետաքննել տվյալ գործը:
Զուրաբ Ժվանիայի եղբայր, պատգամավոր Գոգլա Ժվանիան հայտարարել է, որ այդ լուսանկարներն իրական են, մոնտաժ չեն: Նա հավելել է, որ այդ նկարները կցվել են գործին և կնպաստեն իրականության բացահայտմանը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վրացական «Ասավալ-դասավալի» թերթը գրել էր, որ Զուրաբ Ժվանիային սպանել են Սաակաշվիլու ու Մերաբիշվիլու ներկայությամբ: