Նրան մեղադրանք է առաջադրվել անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար:
Մարտի 21-ին հրապարկված դիմումն ամերիկացիներին կոչ է անում քվեարկել Ալյասկայի Ռուսաստանին միանալու օգտին, «քանի որ սիբիրցի ռուսների խմբերը նախկինում անցել են Բերինգի նեղուցն ու հաստատվել Ալեուտյան արխիպելագում»:
Վարչապետ Արսենի Յացենյուկի հարցին, թե պատրաստ է արդյոք ՆԳՆ-ն ընդունել Յանուկովիչին, Ավակովը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք ընդունել Յանուկովիչին, եւ դրա համար ամեն ինչ կա»:
Դրա վտանգավոր հետևանքներից են նաև ողնաշարի խանգարումն ու դեֆորմացիան: Ֆոլաթթվի աղի անբավարարության պատճառով կինը կարող է կորցնել երեխային: Պրոֆեսոր Մայքլ Կիմլին չի բացառում, որ եզրակացությունները վերաբերում են միայն արևադարձային գոտիներում բնակվող կանանց:
Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության համար Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Նոր Նորքի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը կալանավորվել է:
Երկու երիտասարդներ մեղադրվում էին անչափահաս աղջկա հետ դանակի գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալու մեջ: 26 և 29 տարեկան երիտասարդներին նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Հաղարծին գյուղի այգում մեկն՝ «Ուազ», մյուսը՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում իրենց համագյուղացի անչափահաս աղջկա կամքին հակառակ, դանակի միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ:
Երևանում մարտի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է անձրև:
Առողջարար սնունդը նույնիսկ կարող է վտանգավոր լինել երեխաների համար: Այս մասին հայտարարել են գիտնականները: Նրանք հարցում են անցկացրել փոքրիկ երեխաներ ունեցող ծնողների շրջանում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 1-5 տարեկան երեխաների 35 %-ը ամեն օր խմում է առնվազն 2 բաժակ հյութ:
Խոստումները եղել են կեղծ, բայց դրա դիմաց պահանջել եւ վերցրել են 365.000 ՀՀ դրամ: Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վերջերս Եվրոպա մեկնած զբոսաշրջիկներից մեկը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ապահովագրության գները շատ բարձր են, մասնավորապես՝ 60-ամյա կնոջ համար առողջապահական ապահովագրությունն արժենում է մոտավորապես 22 հազար դրամ: Ընդ որում, ըստ նրա, ոչ միշտ է հնարավոր լինում կարիքի դեպքում օգտվել ապահովագրությունից:
Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանն էր առավելության հասել ադրբեջանցի գորսմայստերի նկատմամբ:
Շամուտ գյուղում գրեթե բոլորն են զբաղվում անասնապահությամբ, անասնապահությունն այս գյուղում ապրուստի հիմնական միջոցն է, սակայն գյուղում ոչ սպանդանոց կա, ոչ էլ՝ կաթի վերամշակման արտադրամաս, այդ պատճառով էլ շամուտեցին իր չարչարանքով միայն օրվա հացն է կարողանում ապահովել:
Դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժնի նախկին պետ Չաչուան մեղադրվում է ծառայողական անփութության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել և հայհոյել է Լուսինեին (անունները փոխված են), նրանից պահանջել մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն վերադարձնել իր ընկերուհի Անահիտի պարտքը՝ սպառնալով հակառակ դեպքում՝ ամուսնուն և հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին:
Տնակում (18 քմ) այրվել է պատերի փայտյա երեսպատումից 4 քմ հատված, առաստաղից` 3 քմ հատված:
Քնելուց առաջ խուսափեք աղի ուտելիքներ ու ալկոհոլ օգտագործելուց ու շատ հեղուկ խմեք: Չիփսերը, ալկոհոլը ջրազրկում են մարմինը և, որպեսզի օրգանիզմը փոխհատուցի անհրաժեշտ հեղուկի քանակը, այն վերցնում է աչքերի մոտից և այլ հատվածներից, որտեղ ըստ բնական անհրաժետության հեղուկ է կուտակվում: Դա հանգեցնում է հատկապես աչքերի շրջանում անառողջ տեսքի: Եթե նույնիսկ այնպես է պատահել, որ ալկոհոլ եք օգտագործել, շատ ջուր խմեք քնելուց առաջ:
Իրար են բախվել «Վոլկսվագեն» մակնիշի 30 FL 886 (վարորդ` 1968 թ. ծնված Ա. Գ., 1968թ., ուղևորներ` 1974 թ. ծնված Ա. Հ., 1974 թ. ծնված Հ. Մ.) և «Լեքսուս» մակնիշի 11 QQ 044 պետհամարանիշների (վարորդ` 1985 թ. ծնված Տ. Օ.) ավտոմեքենաները:
Հայաստանում, արդեն մի քանի տարի է, տարբեր խնդիրների առնչությամբ ստեղծվում են մի շարք հասարակական շարժումներ: Գնալով այդ շարժումները դառնում են ավելի մարդաշատ` իրենց մեջ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի: Եվ այդ գործընթացի զարգացման տրամաբանական շարունակությունը հանդիսանում է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինս ձևավորվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներին, մասնավորապես` պարտադիր բաղադրիչին հավանություն չտալու արդյունքում:
«Ղրիմը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը զարգանում է դե ֆակտո: Եւ մենք կլինենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչ կլինի դե յուրե` դա կլինի հետո»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչ մարտի 29-ը Ղրիմում եւ Սեւաստոպոլում Ռուսաստանի գործադիր իշխանության տարածքային մարմիններ ստեղծել:
Մարտի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 40ա տան տանիքում:
Մինչև 2017թ. Շիրակի մարզում ստեղծվելու է երկու նոր արգելավայր՝ Մանթաշի ջամբարի և նույնանուն գետի ջրհավաք ավազանում: Մյուս արգելավայրը պետք է հիմնվի Ջաջուռի լեռնանցքում և հարակից տարածքներում:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն, ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Հերթական անգամ գործող իշխանությունը կանգնել է Քոչարյանի կողմից եկող վտանգի կամ սպառնալիքի առաջ: Կրկին տասնյակ վարկածներ են առաջ քաշվում, բազմաթիվ վերլուծություններ են ներկայացվում, թե ինչու, ինչպես և երբ Քոչարյանը կվերցնի իշխանությունը և այլն:
Ամեն շաբաթ եւ կիրակի Քանաքեռում եւ Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի:
«Երբ Հոլոքոստը ժխտող Իրանի նախագահ Ահմադինեջադը փակեց Twitter-ը, ԱՄՆ-ն դատապարտող հայտարարություններով արձագանքեց, բայց երբ Էրդողանը նախքան ընտրությունները փակում է Twitter-ը, նրանք ինչ-որ բառ արտաբերու՞մ են»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հեյգը հայտարարել է, որ Ղրիմի միավորումից հետո Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները Ռուսաստանի համար «նոր գործընկերություն» պետք է կառուցեն:
Եթե բերվում է փաստարկ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Պետական եկամուտների կոմիտեն առանձնահատուկ բաներ ունեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունն էլ առանձնահատուկ բաներ ունի: