Բացառություն՝ հայ միգրանտներին «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Նախորդ ամիս ձևավորված հայ–ռուսական համատեղ միջգերատեսչական աշխատանքային խմբի թվով երկրորդ նիստը նախատեսված է անցկացնել այս ամիս Երևանում։ Այս մասին մեր զրույցում հայտնեց աշխատանքային խմբում ներգրավված Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը` հիշեցնելով, որ նման աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հունվարի 1-ից ուժի մեջ մտան ՌԴ միգրացիոն օրենսդրության որոշ փոփոխություններ, որոնք անմիջականորեն սահմանափակեցին ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների գտնվելու և մուտք գործելու պայմանները։ Հիշեցնենք, որ տարեսկգբին ուժի մեջ մտած նշված օրենսդրական փոփոխությունների համաձայն օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են գտնվել ոչ ավել, քան 90 օր։ ՌԴ միգրացիոն ծառայության կայքէջի համաձայն, օրենքի կիրառումից հետո Հայաստանի ավեյի քան 170 հազար քաղաքացի առաջիկա երեք տարվա կտրվածքով արդեն իսկ զրկված է Ռուսաստան մուտք գործելու իրավունքից։ Սա բավական մեծ աղմուկ բարձրացրեց Ռուսաստան մեկնող այն բազմահազար ՀՀ քաղաքացիների շրջանում, ովքեր գնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Հայաստանի իշխանությունը փորձեց արձագանքել ստեղծված իրավիճակին և ռուս գործընկերներին փոխըմբռնման առաջարկ արեց։ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ոուս գործընկերոջը նամակով խնդրեց, որ Ռուսաստանն ըմբռնումով մոտենա հայ միգրանտների հարցին և վիզային նոր ռեժիմը բացառության կարգով մեղմացնի Հայաստանի քաղաքացիների համար։ Այս նախաձեռնության արդյունքում էլ, ինչպես որոշ ժամանակ առաջ հայտարարեց ինքը՝ Բաղդասարյանը, ստեղծվել է հայ-ռուսական միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդամների աոաջին համատեղ հանդիպումը եղել է փետրվարի 27-ին Մոսկվայում։ Ավոյանը հայտնեց, որ հայկական կողմից աշխատանքային խմբում ընդգրկվել են ներկայացուցիչներ ԱԱԽ աշխատակազմից, տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից և արտաքին գործերի նախարարությունից։ Հայկական կողմի նախաձեռնությամբ Երևանում նախատեսված հաջորդ նիստին լինելու են ավելի կոնկրետ լուծումներ և սպասվում է համապատասխան փաստաթղթի նախապատրաստում և ստորագրում։ Դա կլինի երկկողմ միգրացիոն պայմանագիր, որով կսահմանվի ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար միմյանց տարածքներում ազատ տեղաշարժի և կացության իրավունքը։ «Մոսկովյան նիստում փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են ՌԴ ժամանող և այդ երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների միգրացիոն խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Որպես լուծման տարբերակ, հայկական կողմից առաջարկվել է կնքել համապատասխան երկկողմ միգրացիոն պայմանագիր, որով կսահմանվի ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար միմյանց տարածքներում ազատ տեղաշարժի և կացության իրավունքը»,– տեղեկացրեց Ավոյանը հավելելով, որ արդեն իսկ կա պայմանավորվածություն՝ երկու երկրների միգրացիոն ծառայությունների կողմից ակտիվորեն իրականացնել միգրանտների տեղեկատվական և իրավական օժանդակության ապահովման աշխատանքներ և շարունակել աշխատանքը նշված ձևաչաւհով։ «Ակնկալվում է, որ փոխհամաձայնեցված մոտեցմանն անմիջապես կհետևի երկկողմ փաստաթղթի մշակումն ու ընդունումը, որն իրեն երկար սպասեցնել չի տա»,– մեր զրույցում ասաց Ավոյանը։ Արտաշես Ավոյանը պարզաբանում է, որ բանակցությունների վերջնական նպատակն է՝ միջպետական մակարդակով գալ ընդհանուր հայտարարի և կետ առ կետ սահմանել դյարացված միգրացիայի համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթ, որտեղ հայ միգրանտների համա հստակ կսահմանվեն համապատասխան օրենքներ, իրավական այլ ակտեր, որոնք տարեսկզբին ուժի մեջ մտած օրենքի խստության ֆոնին որոշակի արտոնություններ կընձեռեն հայ միգրանտներին։ Ավոյանի խոսքերը գործընթացը բավական ժամանակատար է, և այս պահի դրությամբ կարող է ասել միայն այսքանը, քանի որ աշխատանքները ընթացքի մեջ են։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս