Արամ MP3-ի «Not alone» երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի պաշտոնական ալիքում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34MT170 պ/հ (վարորդ՝ Մ. Գ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 33OT948 պ/հ (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենաները, տուժածներ չկան:
168.am-ը ցավակցում է Ստեփան Գիշյանի հարազատներին եւ մերձավորներին:
Անցած տարվանից որոշ մասնագիտացված խանութներում հայտնվել են անհայտ արտադրության, շփոթեցնելու չափ «Ինտեռսկոլին» նման, կեղծ գայլիկոններ, որոնց վրա սակայն չկա արտադրողի հասցեն, սերիական համարը և մի շարք այլ տարբերանշաններ, բայց անվանումը նույնն է, գների տարբերությունը մոտ 2000 դրամ է:
Ուսումը արտասահմանում շարունակելու պատրվակով դասախոսը ուսանողներից գումարներ էր կորզել:
Հիշեցնենք, որ Տիբեթից հատուկ այցով Հայաստան էր գալու հոգևոր բարձր կարգ ունեցող վանական-լամա Եշե Նյիման՝ Տիբեթյան Լամաների Լույսն ու էներգետիկ ուժը փոխանցելու համար
Շվեյցարիայի Արդարադատության Դաշնային Գրասենյակը դիմել է Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանին (ԵՄԻԴ)՝ վերանայելու Դոգյու Փերինչեքի գործը, համաձայն որի՝ ԵՄԻԴԸ-ը որոշել է, որ Ցեղասպանության փաստը ժխտելու համար Շվեյցարական դատարանների կողմից ֆինանսական և քրեական պատասխանատվության ենթարկող վճիռները մարդու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող գործողություններ են:
Մարտի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Առաջին հերթին` մենք ուզում ենք Ռուսաստանին հղել հստակ ուղերձ, որ Ռուսաստանի գործողություններն անընդունելի են մեզ համար և հակասում են միջազգային իրավունքին:
IBM Watson գերհամակարգչի միջոցով այսուհետ հնարավոր կլինի բուժել ուղեղի քաղցկեղը: Այս մասին հայտնում են ամերիակացի ուռուցքաբանները: Նրանք նաև նշում են, որ հնարավոր կլինի այդ եղանակով բուժել անգամ գլիոբլաստոմա վտանգավոր հիվանդությունը:
Վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: Տատը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Նորայր Բ.-ն սպառնացել է, որ տան անդամներին տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզինը լցրել է իր վրա:
Բույսի դեղաբանական հատկությունները և կիրառական բժշկության մեջ օգտագործելու հեռանկարները մեծ ուշադրությամբ են ուսումնասիրվել Գերմանիայում, որտեղ ճագոմաբուժությունը ձևավորվել է որպես ինքնուրույն գիտություն։ Ապացուցված է, որ ճագոմը ոչնչացնում է ուռուցքի բջիջները և կանխում է մետաստազը։
Բացի այդ, կարող են նոր պետական տոներ առաջարկվել, օրինակ` փետրվարի 20-ը կարող է նշվել որպես Ազատության օր` ի հիշատակ Մայդանի հերոսների:
Մարտի 17-21-ը ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,080,001 ԱՄՆ դոլար 414.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 110,247,767 ԱՄՆ դոլար 415.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Խորհրդարանական քառյակի մեսիջը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին պարզ էր ու բացահայտ. առանց ձեզ էլ մենք կարող ենք հրապարակ լցնել, իսկ առանց մեզ դուք ընդամենը պետք է բավարարվեք կիսադատարկ հրապարակով:
Մարտի 20-ին, ժամը 14:50-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Ժորայի Հարությունյանը:
Ես խիստ չեմ արտահայտվել, ես մարտի 1-ին շատ կոնկրետ եմ արտահայտվել հարգարժան դեսպանի՝ կուտակայինի մասով արված արտահայտությունների առնչությամբ: Հիմա էլ եմ ասում, որ ընդհանրապես որևէ երկրի դեսպանի խնդիրը չէ Հայաստանի ներսում կուտակային բարեփոխումների մասին խոսելը:
Ուկրաինայի իրավապահները էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակարանում 42 կգ ոսկի եւ 5 մլն դոլար են հայտնաբերել:
«Լիկվորը» պնդում է, որ «Տաուֆոն» անվանմամբ դեղամիջոցի արտադրության իրավունքը պատկանում է միայն իրեն, քանի որ ինքը գրանցել է այդ անվանումը, իսկ «Ֆարմատեքի» արտադրանքը շփոթության աստիճան նման է իր արտադրանքին:
Մարտի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ եթե մարտի 28-ին Սահմանադրական դատարանը անօրինական չճանաչի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառման մասին օրենքը, ապա դրանից հետո հենց ՍԴ-ն է լինելու հնարավոր բոլոր հանրային, քաղաքացիական, օրինական ընդվզումների պատասխանատուն:
2013 թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարինեի կողմից Միքայել Խ.-ի գրպանից 2.000 թուրքմենական մանաթ, 50.000 դրամ և փաստաթղթեր գողանալու մասին:
Այս բազմահազարանոց միտինգը ցույց է տալիս, որ եթե մենք մեկ բռունցք լինենք, կկարողանանք հաղթել ցանկացած դժվարություն և ՍԴ միջոցով մեր երկրում կստեղծենք ժողովրդի իշխանություն, կձևավորենք մի կարևոր նախադեպ, որ հայ քաղաքացին կարողանալու է իրացնել իր իշխանությունը սեփական հայրենիքում:
«Երբ մենք գնում ենք այդեն այդ ձևակերպումներին` «ոչ թալանին» և այլն, այստեղ ես ստիպված եմ տալ քաղաքական պատասխան և հարցը լինելու է քաղաքական: Բնական է, որ միշտ ընդդիմությունն է գոռում`«ոչ թալանին», «ոչ կոռուպցիային»: Իմ վերջին հարցազրույցում ես նշել էի` եթե կուտակային համակարգին դեմ նախաձեռնության կողմից էս, էս կետերի շուրջ կա որևէ զիջում, բանակցություն, քննարկում, մենք պատրաստ ենք գալ, նստել, քննարկել»:
«Կուտակայինի հետ կապված որևէ բացատրություն չեմ կարող տալ, որովհետև տնտեսագետ չեմ, գլխի եմ ընկնում, որ վատ է ու մի բան գիտեմ, որ 40 տարով փող տալ գող-ավազակին չի կարելի: Մի ժողովրդի զավակ եմ, որն ունի խոսք՝ յա էշը կմեռնի, յա էշատերը: Դժվար, տխուր է այդպես ապրելը, երբ էշը կարող է սատկել»,- նշեց նա:
Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով:
Կեսօրին մոտ հիվանդանոց այցելած երկու երիտասարդ (20-21 տարեկան), բակում վիճաբանել են Կարեն Մուրադյանի հետ, ինչի ընթացքում հարվածել են նրա դեմքին, ապա նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է բժշկի դեմքին: Կրակոցներից հետո երկուսն էլ, որոնք եղբայրներ են եղել, դիմել են փախուստի:
Մարտի 19-ին, ժամը 20.15-ին, 1972 թ. ծնված Արթուր Հ.-ն ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի 3 հատ նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 3 պայթուցիչ և 5,45 մմ տրամաչափի 84 փամփուշտ: