
ՀՀԿ-ական պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանը իրենց «կինոյի լավ տղայի տեղը» դրած գործիչներին. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Ուժեղ ընդդիմություն ունենալն է մեծ հաջողություն է, այսօր չունենք այդ ընդդիմությունը, ունենք ընդդիմադիր անհատներ, և նրանցից յուրաքանչյուրը այդ չորս ուժերի անվան տակ փորձում է իր անձնական խաղը խաղալ, կամ պատվիրատուի, կամ էլ նորից հայտնված ու հին տիրոջ։ Կարծում եմ՝ վերջապես ժամանակն է այդ մարդկանց իրենց իսկական անուններով կոչելու, քանի որ ինչ-որ շատ են իրենց փորձում դնել կինոյի լավ տղայի տեղը՝ մոլորեցնելով հասարակության մի հատվածի և վեհ գաղափարներից խոսելով՝ սեփական խնդիրների լուծում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի պատգամավորը։
Ավելի մանրամասն կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։