Այս մասին հայտնել է Կատարի ԱԳՆ-ը:
Նշվում է, որ Սնոուդենի դեմ դատական հայց է ներկայացվել հունիսի 14-ին, Վիրջինիա նահանգի Արևելյան օկրուգի շրջանային դատարանում:
Антей-2500 ԶՀՀ-ները չեն ընկնում Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանի տակ:
«45 հազար դրամով Հայաստանում չի կարող ապրել նույնիսկ ամենահամեստ, ամենաժուժկալ մարդը: Չի կարող ապրել միայնակ, առավել ևս՝ հոգ տանել իր երեխաների մասին»:
Այդ գումարի 98 տոկսը բաժին է ընկել իրանական արտահանմանը:
Դեռևս 2007 թ. հունվարի 16-ին Վանաձոր համայնքը 12 441 000 դրամով «Կինոթատրոն «Մոսկվային» է վաճառել «Արցախ» պուրակի կենտրոնում 2500 քմ հողամասը կինոթատրոնի կառուցման նպատակով: Մինչ օրս գնորդը չի կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը, նույնիսկ «կինոթատրոնի» հիմքերը գցված չեն:
«Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ սուր գործիքով է արված։ Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել: Նա որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, դրա համար տարել են մենախուց և արել այն, ինչ ուզել են»:
«Արդեն իսկ քննարկվում է, որ ՎՊ-ն իշխանական վերնախավից, մասնավորապես նախագահ Սերժ ՍՍարգսյանից հանձնարարական կստանա այդ բացահայտումները դատախազություն ուղարկել աշնանը, երբ կնշանակվի նոր գլխավոր դատախազ»:
«Մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև»:
«2008 թվականին կառավարությունը հռչակեց Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու իր ծրագիրը, որը 2012-ին պետք է ավարտվեր»:
«Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում գտնվելու օրերին ԼՂՀ ներկա ու նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկումներ են եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ»:
«Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից և առաջիկայում նրան ներկայացվելու են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի փաստով հարուցված քրեական գործի մանրամասները»:
«Հունիսի 27-ին «Փարավոն» համալիրում տեղի ունենալիք հերթական էլիտար հարսանիքին չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը:
Երկու երիտասարդ տղաներ կանխել են 78-ամյա Ֆ. Դանիելյանի ինքնասպանությունը, ով փորձել է Կիևյան կամրջից իրեն ցած նետել:
Վանաձորի ավագանին հաստատեց Վանաձորի քաղաքային համայնքի հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները ՀՀ-ին նվիրատվությամբ հանձնելու և 2012 մայիսի 30-ի «ՀՀ ոստիկանությանը գույքը հանձնելու մասին» թիվ 21-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:
Հարցին, թե տեղյա՞կ եք՝ ի՞նչ է ենթադրում՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե բանակցությունների սեղանին ոչ միայն 20 տոկոսն է, այլև` «ուրիշ բաներ»: Խոսրով Հարությունյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ, հանձնաժողովն էլ այդ հարցը չի քննարկել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հավատացած է, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալը կոծկելու ուղղությամբ:
Սիլվեստր Ստալոնեի 91-ամյա մայրն իր կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ դիմել է պլաստիկ վիրահատությունների: Մի քանի անգամ պլաստիկ վիրահատությունները նրան նույնիսկ սրտի կաթվածի են հասցրել:
Օրերս ԵՄ ներկայացուցչության կողմից կազմակերպված Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինարի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը տվել է իր դրական արդյունքները, կարևորել է վերլուծություններն ու կարգավորիչ գիլյոտինը, որի նպատակն է՝ ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների վերացումը:
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում հնչած կրակոցից գլխի շրջանում վիրավորված զինծառայող Հրաչյա Սարգսյանը կազդուրվում է. նա առայժմ ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը:
Այն բանից հետո, երբ Քելլի Բրուկը կիսամերկ վիճակում վայելում էր իր հանգիստը մեքսիկական ափերից մեկում, «The Sun»-ը որոշեց հրապարակել այն աստղերի անունները, ովքեր սիրում են իրենց հանգիստն այդկերպ անցկացնել:
Չնայած նրան, որ Քիմ Քարդաշյանը դեռևս չի ցանկանում մեկնաբանել իր վաղաժամ ծննդաբերության մասին տարածված լուրերը, համացանցում նորանոր տեղեկություններ են տարածվում դրա մասին:
Մոսկվայի Արբիտրաժային դատարանում հունիսի 18-ին կայացել է «Միջպետական բանկն՝ ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» դատական հերթական նիստը՝ դատավոր Ա.Ա. Կոմարովի նախագահությամբ:
Չինացի վիրաբույժներից մեկը բացատրել է, որ պոչը մոտ 10 սմ երկարություն ունի և դեռ շարունակում է աճել. «Եթե մենք կտրենք պոչը, հետագայում այն կրկին կաճի»: Նա նշել է, որ պոչի աճը դադարեցնելու համար նախ անհրաժեշտ է վերականգնել ողնաշարի համապատասխան հատվածը:
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, ով այս տարի «People» ամսագրի կողմից ճանաչվեց մոլորակի ամենագեղեցիկ կին, երկրպագուների հետ կիսվել է իր գեղեցկության գաղտնիքների մասին: Ինչպես հաղորդում է viva.ua կայքը, 40-ամյա կինոդերասանուհին ասել է, որ գեղեցիկ և երիտասարդ մնալու համար իրեն օգնում են ամուսնու՝ Քրիս Մարտինի հետ ինտիմ հարաբերությունները:
Հունիսի 21-ին, ժամը 22.05-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սելիմի լեռնանցքում` Սալի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ճանապարհի վրա և այն դարձրել դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Ով է սպանվել, չես հասկանում, ում եմ խանդել, չեմ ճանաչում: Բա բերեք տեսեք ճանաչում եմ գոնե էդ աղջկան: Առարկում եմ, պնդում եմ, որ բոլորին բերեն դատարան»,- ասել էամբաստանյալ Հարություն Սարգսյանը
Նախաքննություն իրականացնող մարմինը մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչել հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի հորը:
168.am-ի հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպանի ավագ խորհրդական Նինո Աբցեաորին ասաց, որ վրացական կողմը նման փաստաթղթեր չի պահանջում
«Երևի թե իմաստ էլ չունի անդրադառնալ նման հայտարարություններին, որովհետև Մինսկի խմբի ձևաչափը որևէ կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` իր կարծիքը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության մասին: