Բաժիններ՝

Տուրբոն ապտակել է քաղաքապետարանի աշխատակցին. մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև:

Ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Աշոտ Պապայանն ապտակել է Արսեն Ամյանին:

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձեցինք այս առիթով մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին համառորեն չարձագանքեց»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում.

«Աշոտ Պապայանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում խոչընդոտել էր լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքը: Նրան արգելել էր նկարահանել, քաշքշել էր և ձեռքից վերցրել տեսախցիկը, ապա ջնջելով բոլոր ֆայլերը՝ վերադարձրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս