
Իրանի ու Իրաքի միջև ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 6 միլիարդ դոլարը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` իրանական նախորդ տարում, որն ավարտվել է մարտի 20-ին, Իրանի ու Իրաքի միջև ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 6.35 միլիարդ դոլարը:
Այդ գումարի 98 տոկսը բաժին է ընկել իրանական արտահանմանը: Իրաքը տվյալ ժամանակահատվածում Իրան է արտահանել 83 միլիոն դոլարի ապրանքներ: Իրաքը հաշվետու ժամանակահատվածում Իրաքը հանդիսացել է Իրանի երրորդ առևտրային գործընկերը:
Նախորդ տարի Իրանից Իրաք տեխնիկական ու ինժեներային ծառայությունների արտահանումը հասել է երեք միլիարդ դոլարի: Երկու տարի առաջ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 9.7 միլիարդ դոլար: