Բաժիններ՝

Քիմն ու Քայնեն երեխային Նորթ-Ուեսթ անունն են տվել

Չնայած նրան, որ Քիմ Քարդաշյանը դեռևս չի ցանկանում մեկնաբանել իր վաղաժամ ծննդաբերության մասին տարածված լուրերը, համացանցում նորանոր տեղեկություններ են տարածվում դրա մասին: Այսպես. Viva.ua կայքը գրում է, որ Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ՝ Քիմը ծննդաբերել է բնական եղանակով՝ չնայած ծրագրվում էր, որ նա իր առաջնեկին լույս աշխարհ կբերի կեսարյան հատման միջոցով: Ըստ կայքի տեղեկությունների՝ ծննդաբերության ժամանակ Քիմի զարկերակային ճնշումը կտրուկ բարձրացել է, և բժիշկներն անհանգստացել են երեխայի համար, ով անհրաժեշտ չափով թթվածին չի ստացել:

Կայքի հաղորդմամբ՝ հաջորդ երկու շաբաթները ևս Քիմը կմնա բժիշկների հսկողության տակ՝ հիվանդանոցում: Իսկ երեխայի հայրը՝ ռեփեր Քայնե Ուեսթը, 24 ժամ ընկերուհու և դստեր հետ է՝ հիվանդանոցում: Կայքը նաև հաղորդում է, որ չնայած Քիմն իր երեխային ի վիճակի է կերակրել կրծքի կաթով, այնուամենայնիվ, երեխան հրաժարվում է դրանից:

Ի դեպ, այսօր արդեն պարզ է դարձել, որ Քիմն ու Քայնեն երեխային Նորթ-Ուեսթ անունն են տվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս