Հունիսի 21-ին, ժամը 20.07-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Նոր Եդեսիա գյուղի բնակիչ Սիլվա Աշխարոնյանը (ծնվ.1952թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Տարեդարձի կապակցությամբ հանդիսությունն անցկացվեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում:
Հունիսի 21-ին, ժամը 20.12-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի լճակում քաղաքացի է ջրահեղձվել: Ժամը 20.14-ին տեղի ուժերով դուրս է բերվել 1967թ. ծնված Ողջաբերդ գյուղի 9-րդ փողոցի թիվ 9 տան բնակիչ Սուրեն Բուդաղյանի դին:
Այսօր՝ հունիսի 21-ին, Երգի թատրոնում տեղի ունեցավ երգչուհի Էմմա Ասատրյանի նոր` «Շիկահեր ու կարճատես կատու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Նրան շնորհավորելու և փոքրիկ համերգային ծրագրին մասնակցելու էին եկել ընկերներն ու հարազատները:
Օդեսայում ընթացող ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը նախատեսում էր նաև երկկողմ հանդիպումներ:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին սովորաբար աջակցում են նաև ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Այս տարի փառատոնի ծրագրի որոշ մասը կիրականացվի ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:
Այսօր՝ հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Ժողովուրդ ջան, խոսքս տեղ հասավ ու Moskvichka-ի դիմացի տեսախցիկները հանեցին: Նենց որ հանգիստ, առանց 5.000 AMD տուգանվելու, կարող եք կանգնել սուպերմարկետի դիմաց»:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 21-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.75 դրամ։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը ենթարկվել է կարգապահական տույժի, նրան հայտարարվել է նկատողություն:
Անդրադառնալով մամուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքներին վերաբերող հրապարակումներին՝ այսօր Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդել է, որ Հ. Մխիթարյանի տրանսֆերի իրավունքների 50 տոկոսը պատկանում է իրեն:
Կատարված փոփոխությունը, ըստ էության, բովանդակային իմաստով իրավախախտման դիսպոզիցիայի և սանկցիայի փոփոխություն չի ենթադրում, այսինքն վարչական տույժի տեսակի կամ սանկցիայի չափի որևէ խստացում չի իրականացվում:
«Երկրի ստրատեգիական նշանակությունը 100 տոկոսով տալ այլ երկրի և վտանգ չտեսնել սրանում` միամտություն կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` անդրադառնալով «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժինը 100 տոկոս դարձնելու շուրջ ընթացող բանակցություններին:
Հունիսի 21-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում՝ թունելի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման առումով մեծապես կարևորել է երկու նոր գործիքների կիրառումը ստվերային շրջանառությունները հարկման դաշտ բերելու տեսանկյունից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանով իրականացված ստուգման ընթացքում «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափող անձանց վերաբերյալ քննության տարբեր փուլերում գտնվող քրեական գործերի հեռանկարները քննարկելու նպատակով:
Արգելվել է Թուրքիայի Հանրապետությունում արտադրված «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:
Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 50-ամյա Ռոբերտ Իսկանդարյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, վարելով ВАЗ-2121 մակնիշի 324 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գազատար խողովակին։
Դրանում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի դիտարկումն ու ընդունումը որակվել է որպես «անհասկանալի»:
«Արմավիա»-ի աշխատակիցներն այսօր դարձյալ ընկերության գրասենյակի դիմաց էին՝ իրենց նախկին գործատուից պահանջելով մարել աշխատավարձերի պարտքերը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ եթե այդ կադրերն իրական են, ապա դրանցում պատկերված են ծանր հանցանքներ:
Հունիսի 21-ին, ժամը 16.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:
Միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ Օլանդն այցելել է Լե Բուրժեում ավիացիոն սրահ:
Այսպիսի հայտարարություն է արել «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի իմացության` հնարավոր էր նրա անունով օֆշորում ընկերություն գրանցել:
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան թիվ 10 շենքի դիմաց ГАЗель մակնիշի 1759 Տ համարանիշի ավտոմեքենայի վարոդը վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի տարածաշրջանայի զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Նարմանիան:
Միջադեպը գրանցվել է երեկ, «Սադախլո» սահմանային անցակետում (հայ-վրացական սահման):
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք մեծապես անհանգստացած են գերմանական կողմի արած մի շարք հայտարարություններից:
Եթե այս ամենից Հայաստանը հրաժարվում է, զրկվում է այս բոլոր արտոնություններից: Հայաստանն այսուհետ ոչ դիվիդենտներ կարող է ստանալ, ոչ որոշումների վրա ազդել, ոչ ինֆորմացիա ստանալ: Սրանից ավելի ահավոր բան կա՞: Մանավանդ, երբ այս ամենին գումարենք, որ Հայաստանը նստած է Ռուսաստանից մատակարարվող գազի ասեղի վրա: