
Սիլվեստր Ստալոնեի մայրը. «Պլաստիկ վիրահատության հետևանքով ես բուրունդուկի եմ նման» (լուսանկարներ)

Սիլվեստր Ստալոնեի 91-ամյա մայրն իր կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ դիմել է պլաստիկ վիրահատությունների: eg.ru կայքը գրում է, որ մի քանի անգամ պլաստիկ վիրահատությունները նրան նույնիսկ սրտի կաթվածի են հասցրել: Աղբյուրի փոխանցմամբ՝ կնոջ լուսանկարներից երևում է, որ նրան չի հաջողվել վիրահատությունների միջոցով պահպանել իր գեղեցկությունը, ավելին՝ այն կնոջն ավելի է տգեղացրել:
«Ես նմանվել եմ բուրունդուկի, ում բերանը լի է ընկույզով»,- իր տեսքի մասին խոսելիս՝ ասել է կինը: Ամեն դեպքում 91-ամյա կինը նշել է, որ չի պատրաստվում կանգ առնել և շարունակելու է պլաստիկ վիրահատությունների դիմել: