
Ո՞ր աստղերն են սիրում արևայրուք ընդունել մերկ վիճակում

Այն բանից հետո, երբ Քելլի Բրուկը կիսամերկ վիճակում վայելում էր իր հանգիստը մեքսիկական ափերից մեկում, «The Sun»-ը որոշեց հրապարակել այն աստղերի անունները, ովքեր սիրում են իրենց հանգիստն այդկերպ անցկացնել: Այսպես ցանկում առաջին հորիզոնականներից մեկը զբաղեցրել է դերասանուհի Ումա Թուրմանը: Նրան ցանկում հաջորդում է մեկ այլ դերասանուհի՝ Քեյթ Մոսը, ում համար նման հանգիստն ամենասիրելիներից ու ամենասովորականներից մեկն է:
Ցանկում իր պատվավոր տեղն է զբաղեցրել նաև հայտնի մոդել Հայդի Բլումը, ում հետևում է դերասանուհի Քեմերոն Դիասը: Ցանկում տեղ են գտել նաև անգլիացի դերասանուհի Լիզ Հերլին, ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, նախկին մոդել Շերոն Սթոունը, մոդել Նաոմի Քեմփբելը: