Մայրը խնդրում է օգնել իր երեխային, ով պոչով է ծնվել (լուսանկարներ)
«The Sun»-ն անդրադարձել է չինացի մի երեխայի պատմությանը, ով պոչով է ծնվել: Չիաո Վեիի մայրը՝ Չենը, օգնություն է խնդրել բժիշկներից. «Մենք վիրաբույժներին խնդրել ենք հեռացնել պոչը, սակայն նրանք ասել են, որ դա հեշտ չէ»:
Չինացի վիրաբույժներից մեկը բացատրել է, որ պոչը մոտ 10 սմ երկարություն ունի և դեռ շարունակում է աճել. «Եթե մենք կտրենք պոչը, հետագայում այն կրկին կաճի»: Նա նշել է, որ պոչի աճը դադարեցնելու համար նախ անհրաժեշտ է վերականգնել ողնաշարի համապատասխան հատվածը: