«Գեղեցկությանս գլխավոր գաղտնիքը սեքսն է». Գվինեթ Փելթրոու
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, ով այս տարի «People» ամսագրի կողմից ճանաչվեց մոլորակի ամենագեղեցիկ կին, երկրպագուների հետ կիսվել է իր գեղեցկության գաղտնիքների մասին: Ինչպես հաղորդում է viva.ua կայքը, 40-ամյա կինոդերասանուհին ասել է, որ գեղեցիկ և երիտասարդ մնալու համար իրեն օգնում են ամուսնու՝ Քրիս Մարտինի հետ ինտիմ հարաբերությունները:
«Պետք է կյանքին վերաբերվել որպես հետաքրքիր ճանապարհորդություն: Իհարկե, լավ կառուցվածք ունենալու համար պետք է սպորտով զբաղվել: Բայց գլխավորը կյանքը սիրելը, սիրելի տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունենալն ու ամեն օրը վայելելն է»,- ասել է նա: