Բաժիններ՝

Սելիմի լեռնանցքում տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ճանապարհի վրա

Հունիսի 21-ին, ժամը 22.05-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սելիմի լեռնանցքում` Սալի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ճանապարհի վրա և այն դարձրել դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ում հողաշերտը փակել է ավտոճանապարհը:

«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ն իրականացրել է ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս