
Լիսկայի համար վերադարձ չկա. մամուլ

«Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից և առաջիկայում նրան ներկայացվելու են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի փաստով հարուցված քրեական գործի մանրամասները»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
Մինչ Սուրեն Խաչատրյանը հույսեր է փայփայում, որ կհաջողվի կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնել ու ժամանակ հետո, քանի որ ինքը միշտ հավատարիմ է եղել իշխանությանը, կվերադառնա նախկին պաշտոնին, «Ժամանակի» ՀՀԿ աղբյուրները պնդում են՝ «մոռացեք, վերադառնալ չկա»»: