Ակնկալվում է, որ ԲԹԿ-ի կառուցումը կավարտվի 2014 թվականին:
Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարել է, որ որոշվել է արագացված տեմպերով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ դա տեղի կունենա 2014 թվականի ամռանը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ կարող է փոխվել կառավարության կազմը:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր ծրագրի նպատակն է կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2105» մակնիշի 35TT702 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտը, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքական Hürriyet Daily News թերթն իր հերթին ընդգծել է, որ, հազիվ թե, թուրք և ամերիկացի դիվանագետների հաջողվի խույս տալ երկկողմ հարաբերություններում լուրջ ճգնաժամից:
Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի Կոմիտասի 36 շենքի բնակիչ, 17-ամյա Մնացական Բոստանջյանը, վարելով Peugeot մակնիշի 33 ՍՕ 585 համարանիշի ավտոմեքենան, Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին: կենտրոն:
Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, թե ընդդիմությունը նրա համար է, որ ԱԺ ամբիոնը օգտագործի իր նպատակներին հասնելու համար, ուստի մադատները «վայր են դնում` ի՞նչ անեն»:
Եթե, այնուամենայնիվ, դիմեն Սահմանադրական դատարան, ապա դա կնշանակի, որ Սերժի խաղն են խաղում, դրանից բխող եզրակացություններով, հետևանքներով և… պատասխանատվությամբ: Իսկ վիճարկել քվեարկության անօրինականությունը առնվազն հիմարություն է, քանի որ Հանրապետականները կարող են ցանկացած պահ և քվորում ապահովել, և համապատասխան ձայներ հավաքել:
110 պատգամավոր քվեարկել է այդ առաջարկի օգտին, 67-ը դեմ է արտահայտվել, իսկ 10-ը ձեռնպահ է մնացել:
Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, տեսակցել է նրան վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Շուշան Պետրոսյանը դեռևս իրեն թույլ է զգում, վթարի մանրամասները չի հիշում:
Ու մինչ Հայաստանում բոլորի ուշադրությունը սևեռված է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության՝ այսօր ստորագրվելիք «Ճանապարհային քարտեզի» վրա, ռուսներն իրականում մեր անդամակցության հարցը փակված համարելով՝ արդեն իսկ լծվել են ՄՄ-ի հիման վրա Եվրասիական տնտեսական միության ստեղծման աշխատանքներին:
«Ռուսներին մենք այս պահին ոչինչ չունենք տալու: Սեփականաշնորհելու շատ բան ունենք, բայց նախարարությունների շենքերի հետ կապված նոր զարգացումներ չեն սպասվում: Ես չեմ ասում, որ 2014 թվականին ոչինչ չի սեփականշորհվելու:
Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին: Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ, հայտնի կդառնա, թե այս տարի ով կներկայացնի Հայաստանը սիրված մրցույթին: «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում:
ԱԺ-ում քաղաքական ճգնաժամ ստեղծելու պահանջով` երեկ խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարները ոչ իշխանական ուժերից պահանջում էին վայր դնել մանդատները:
Պետք է Մաքսային միության շրջանակներում մինչև 2014 թվականի մարտի 1-ը կազմել սահմանափակումների ցանկը և սահմանել դրանց վերացման կոնկրետ ժամկետները:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 04.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զ. Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի առաջին հարկում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը մերժել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի դիմումը` հարազատների կողմից իրեն տեսակցելու արգելանքի վերացման վերաբերյալ:
Այս մասին նա գրել է Twitter-իր միկրոբլոգում:
Պետական բնակֆոնդում հաշվառվել է 323 միավոր անշարժ գույք, որից 50-ը՝ հանրակացարան, 49 ուսուցչի տուն, 13 բնակարան, 16 ծառայողական բնակարան, 30 բնակելի տուն, 153 բազմաբնակարան շենքերում բնակարաններ, 2 հյուրանոց, 6 ննջարանային մասնաշենք, 4 այլ նշանակության օբյեկտ: Ամբողջը՝ 399հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով:
Վերջերս Ծնողական Կոմիտեի նախաձեռնությամբ բուռն քննարկումներ են տեղի ունենում Յուվենալ օրենքի վերաբերյալ, և, ցավոք սրտի, շրջանառվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:
Իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների մեծամասնությունը դարձյալ նախընտրել է մնալ քաղաքական «կոռեկտության» սահմաններում: Իրավիճակը մասամբ փրկել է Զարուհի Փոստանջյանի քայլը, որի շնորհիվ չորս խմբակցություններն այս պահին ձգտում են «շատ սկզբունքային» երևալ՝ բավարարվելով սոսկ ոչ էլեկտրոնային քվեարկության օրինականության վիճարկմամբ:
Էրհան Թունջելը հայտարարել է, որ պատրաստ է իրեն կալանքից չազատելու դեպքում նոր տվյալներ հաղորդել Դինքի սպանության հետևում կանգնած կազմակերպության մասին։
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Հովհաննես Մարգարյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում չի հանդիպել, որ քվեարկությունը ձեռքով անցկացնելուց հետո Հաշվիչ հանձնաժողովն արձանագրություն կազմի:
Սաակաշվիլիի իշխանության ժամանակ ողջ փողերն իրենց մոտ են կենտրոնացրել հիմնականում 4 անձինք. ինքը՝ Սաակաշվիլին, Վանո Մերաբիշվիլին, Զուրաբ Ադեիշվիլին և Գիգի Ուգուլավան:
2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:
Մարտական դիրքերում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ՝ Հովհաննես Դավթյանի և Էրիկ Կարապետյանի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք շարունակում են գտնվել հոսպիտալում:
2013-ը պետական գույքի կառավարման ոլորտում եղել է արդյունավետ աշխատանքի տարի: Նման գնահատական այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Աժ-ում տեղի ունեցած «գազային» քվեարկությանը: Հայրիկյանը մասնավորապես գրել է. ««Ժողովուրդ, լուծ եմ, շատ վատ եմ։ Պիտի պայքարենք դրա դեմ»։
Այժմ գնդակը Ռուսաստանի կիսադաշտում է: