Բաժիններ՝

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման հարցում միակ խոչընդոտը եղանակն է. Կվիրիկաշվիլի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր Թբիլիսիսում հայտարարել է, որ մոտ ժամանակներս տեղի է ունենալու վրաց-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի նիստը՝ կապված «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման հետ:

Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ աշխատանքներն ընթանում են պլանի համաձայն, և իրենք վստահ են, որ վրացական կողմը դրանք (ԲԹԿ-ի հետ կապված բոլոր օբյեկտների կառուցումը) կավարտի պարտավորված ժամկետում:

Նախարարն ընդգծել է, որ երկաթուղու կառուցման ճանապարհին գոյություն չունի որևէ խոչընդոտ՝ բացառությամբ եղանակային անբարենպաստ պայմանների: Նախարարը կարծում է, որ աշխատանքն առաջ է ընթանում մեծ տեմպերով:

Ակնկալվում է, որ ԲԹԿ-ի կառուցումը կավարտվի 2014 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս