Եթե երկրում առկա է կոռուպցիա, ապա անհնար է թաքցնել այն. Աբդուլլահ Գյուլ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ կարող է փոխվել կառավարության կազմը: Նախագահի խոսքերով՝ այդ հարցը կլուծվի Պակիստանից վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերադառնալուց հետո:
Գյուլն ընդգծել է, որ Թուրքիայում գոյություն ունի անկախ հետաքննություն ու դատարան և շուտով կընդունվի վերջնական որոշում. «Եթե երկրում առկա է կոռուպցիա, ապա անհնար է թաքցնել այն»:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, որի որդին հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, հաստատել է, որ վարչապետ Էրդողանին դիմում է գրել հրաժարական տալու մասին:
Գյուլերի խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունն ուղղված է եղել նրան, որ 2014 թվականին չանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Գյուլերը հավելել է, որ որ շուտով իր որդին կճանաչվի անմեղ: