Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր այս շաբաթ Վրաստանի նախագահի ադրբեջանական հնարավոր այցի մասին:
Ինչպես են աշխատում կաթ վերամշակող ձեռնարկությունները նախատոնական առևտրի և պահանջարկի 50%-ոց աճի պայմաններում: Բավարար են արդյոք արտադրության ծավալները, սպասվում է արդյոք կաթնամթերքի թանկացումներ:
«Չէ՞ որ այդ պարտատոմսեր գնողներին նախօրոք ասվել էր ՀՀ արտաքին պարտքի մասին։ Ստացվում է, որ 300 մլն դոլարով խաբել ենք։ Վստահ եմ, առաջիկայում Մյուդիսը, Ֆիտչը, Ստանդարդ էնդ Փուրսը հայտարարություն կանեն։»
Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարության մամլո ծառայությունը:
Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արթիկի բաժին, որ Հոռոմ–Հայրենյաց գյուղերը կապող կամրջից տղամարդու դի կա կախված:
: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Իմը չի կարա հավաքի ինքը, ե՞ս եմ տվողը, ռիսկ չունի իմ քարտը վերցնի, հենց էդ ձև չի կարա: Մնացածին էլ կռիսի նման մտել ա, վերցրել ա… հո բանկի քարտ չի՞, թե վերցրեց, ի՞նչ արեց»:
Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է վերջինների կողմից, այլ՝ 120-ից 150 դրամ:
Որոշակի տեղեկություններով՝ Մերկելն անմիջական մասնակցություն է ունեցել Ռուսաստանում դեկտեմբերի 20-ին ազատ արձակված Միխայիլ Խոդորկովսկու Գերմանիա տեղափոխվելու մեջ:
Այս պահին իմ տեսակտն հետևյալն է, որ մենք Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի միլիմետր, ոչ Ազգային Ժողովում, ոչ փողոցում, ոչ որևէ տեղ չպետք է զիջենք այս հանցագործ իշխանությանը: Ոչ մի միլիմետր չպետք է զիջենք: Ընդհակառակը: Տեսնո՞ւմ եք, թե ինչքան ենք զիջել: Անընդհատ զիջելով գնում ենք:
Այս հարցերի պատասխանները չգիտեմ ոչ միայն ես այլ նաև իմ ամուսինը` գործով մեղադրյալ Մ Ծերունյանը և նրա պաշտպան Սամվել Ջաղինյանը:
«Վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ կարելի է ինքնասպանության հետ համեմատել: Եթե բիզնեսը մաքուր է, կողմնակի ֆինանսական ռեսուրս չունի, գործող տոկոսադրույքներով վարկ վերցնելը բիզնեսի համար ինքնասպանություն է»,- ասաց Ն.Մայիլյանը:
Ստեղծվել են մոբիլ խմբեր ու բրիգադներ, որոնք արձագանքում են կանչերին ու որսում են թափառող շներին ու կատուներին և բերում դրանց պահման վայր:
Դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:
Մայրաքաղաքում ձյան տեղումները շարունակվում են, քաղաքապետարանն էլ հայտարարություն է տարածում, թե բակերի ու մայթերի մերկասառույցի մաքրման աշխատանքները շարունակվում են:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհուրդը:
Խղճուկ և ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել և իրականացնել քաղաքական պրոցեսներ:
Պուտինը հայտարարել է, որ «Բորեյ» դասի «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը մարտական ծառայության կանցնի հաջորդ տարի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին և «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին:
Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն:
Այս տարվա երրորդ եռասյակի արդյունքներով Հայաստանում և Վրաստանում ՀՆԱ-ն աճել է նույն չափով՝ 1.3%-ով: Հայ պաշտոնյաները, թերևս, վրացիների հետ համեմատվել «սիրողներին» դա հպարտությամբ մատնացույց կանեն:
Ակնկալվում է, որ Pussy Riot խմբի մյուս անդամ Նադեժդա Տոլոկոնիկովան այսօր նույնպես կհայտնվի ազատության մեջ:
Ներկա դրությամբ հայտնի է առնվազն 4 տուժածի մասին, որոնցից երեքին դանակահարել են, իսկ մեկին վիրավորել են հրաձգային զենքով:
Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքները պետք է հաստատեր նիստում, այդ նիստում որոշումները կայացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ: ԱԺ կանոնակարգում հստակ այս մասին արձանագրված է:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների:
Վեց ամիս անց կավարտվի Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու նրա ժամկետը:
Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն արդյոք քննարկե՞լ են մանդատները վայր դնելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Իհարկե, ոչ»:
Հայկ Մարությունը՝ «Կարգին Հայկոն», այսօր մասնակցում էր ԱԺ-ի դիմաց գազային համաձայնագրի դեմ կազմակերպված բողոքի ակցիային՝ ձեռքին փոքրիկ գազի տաքացուցիչ։
Այս պահին ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատասենյակում են հավաքվել ոչ իշխանական խմբակցությունների ղեկավարները՝ Արմեն Ռուստամյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորները վերադարձել են ԱԺ շենքի առջև հավաքված բողոքող քաղաքացիների հետ ակցիայից: