
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Մարտական դիրքերում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ՝ Հովհաննես Դավթյանի և Էրիկ Կարապետյանի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք շարունակում են գտնվել հոսպիտալում:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ զինծառայողները հրազենային վիրավորում ստացել են ոտքերի շրջանում: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 –րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանության փորձ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Մանրամասները այստեղ`