Եթե դիմեն ՍԴ` դրանով այդ որոշումը կլեգիտիմացվի վերջնականապես

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժերի կողից ՍԴ դիմելու նախաձեռնությանը, գրել է.

«Եթե 4 խմբակցությունները դիմեն Սահմանադրական դատարան, ապա դրանով էլ ավելի վատ բան կստացվի: Փաստորեն, այդ որոշումը կլեգիտիմացվի վերջնականապես և ապագայում այն բողոքարկելն անհնարին կդառնա, որովհետև պարզ է, թե ինչ է որոշելու Սահմանադրական դատարանը: Ավելի լավ է չդիմեն, դա թողնեն հետագային, երբ քաղաքական իրավիճակը փոխվի և հնարավորություն լինի մեկ այլ որոշում ակնկալել: Եթե, այնուամենայնիվ, դիմեն Սահմանադրական դատարան, ապա դա կնշանակի, որ Սերժի խաղն են խաղում, դրանից բխող եզրակացություններով, հետևանքներով և… պատասխանատվությամբ:

Իսկ վիճարկել քվեարկության անօրինականությունը առնվազն հիմարություն է, քանի որ Հանրապետականները կարող են ցանկացած պահ և քվորում ապահովել, և համապատասխան ձայներ հավաքել: Սա քաղաքական գործընթացի իմիտացիա է, հերթական քաղաքական սերիալը: Լուծումը միմիայն քաղաքական գործընթացն է, այլ ոչ թե դատական պրոցեսը, որն օրինականացնում է այդ որոշումը, ինչպես օրինականացվել են նախորդ բոլոր ընտրությունները: Իսկ թե ո՞րն է այդ իմիտացիայի նպատակը, դա մի այլ և շատ հետաքրքիր քննարկման թեմա կարող է դառնալ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս