
Ավտոմեքենան շրջվել է մոտակա դաշտը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2105» մակնիշի 35TT702 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտը, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 1988թ. ծնված Ա. Ս.-ն տեղի ուժերով անվնաս դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն