Ազնվության համար Yellow Checker Star տրանսպորտային ընկերությունը Գամբոային հռչակել է «Տարվա վարորդ»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. դեկտեմբերի 25-ի, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 689 դատապարտյալ:
«Շատ դժվար են աշխատում դատախազությունում»,- նշել է Ս.Ջաղինյանը՝ հավելելով՝ «ոնց որ մեղադրանքն առաջադրել են, այդպես էլ հսկողությունն իրականացնում են»:
Այս ամենին կարող է խոչընդոտել ուկրաինական ընդդիմությունը, որն առաջարկում է վերադարձ կատարել 2004 թվականի Սահմանադրությանը, երբ երկիրը նախագահական-խորհրդարանական հանրապետություն էր:
«Դեռևս շատ խնդիրներ ունենք՝ սերմնաբուծության ծրագիր, պետական ծրագրերի շարունակականության ապահովում, բերքատվության բարձրացման, մթերումների ծավալների ավելացման, մթերող ընկերությունների հետ պայմանագրերի կնքման հարցեր և այլն»,- ասաց Ս.Կարապետյանը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղում գտնվող դպրոցի կաթսայատան տանիքում հրդեհ է բռնկվել:
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի իրավապահներն ազատել են Հայաստանի քաղաքացուն, ում ավելի քան մեկ ամիս բռնի ուժով պահել են քաղաքի տներից մեկի նկուղում։ Առևանգողները նրան ազատ արձակելու դիմաց բարեկամներից պահանջել են 50 հազ․ ԱՄՆ դոլար։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հրանտ Բեգլարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Գազաֆիկացման գործընթացը շարունակվելու է երեկ Վրաստանի կառավարության ու SOCAR-ի միջև կնքված հուշագրի շրջանակներում:
ավուշի մարզի վարորդները բողոքում են, որ մարզում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում լիցքավորվող գազի չափման նոր սարքավորումներ տեղադրելուց հետո իրենք ավելի թանկ են վճարում։ Վարորդները կասկածում են, որ այդ սարքավորումներն այնպես են «կարգավորված», որ աշխատեն հօգուտ գազալցավորման կայանի տիրոջ։
Նոր տարվա շեմին շատերն այս առումով լարված են. կշարունակի՞ իրենց հետ աշխատել Մարգարիտա Գրիգորյան-Ռուբեն Ջաղինյան զույգը, թե՞ ոչ, նրանք չգիտեն։ Մեր տեղեկություններով, «սև ցուցակում» է հայտնվել նաև Արփեն Մովսիսյանի «Հայից հայ» հաղորդաշարը, որն անդրադառնում է մշակութային արժեքներին, մեր մեծերին։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ 22.58-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Նուբարաշեն 6-րդ փողոցի թիվ 1/4 շենքի 33-րդ բնակարանի բնակիչներ 1970թ. ծնված Ա. Բ.-ն և 1966թ. ծնված Զ. Չ.-ն:
Դիլիջանի բժշկական կենտրոնը կրում է Սիլվա Պետրոսյանի վաղամեռիկ ամուսնու՝ ավտովթարից զոհված Վլադիմիր Ավանյանի անունը: Վերջինս 1989-2007թվականներին հաջողությամբ ղեկավարել է Դիլիջանի հիվանդանոցը:
Էրդողանն ուղղակիորեն խախտում է ԵՄ-ի նորմերը, որոնք երաշխավորում են դատական համակարգի անկախություն:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխայիլ Ուկլեբան:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Աբդուլլահ Գյուլը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով դեկտեմբերի 25-ի գիշերը մահացել է «տեղական հեղինակություն» Նավոն:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել Պակիստանից Թուրքիա վերադարձած վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ խորհրդակցությունից հետո:
Հարավային Սուդանում խաղաղապահ կոնտինգենտի մեծացման նախաձեռնությամբ երկուշաբթի հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել ազատ արտահայտվելն ու ազատ հանրահավաքներ անելը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը:
Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի ՆԳՆ-ը:
Հրապարակված նյութը որևէ կապ չունի Իրանի նախագահի հետ:
Դրա հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ և վիրավորվել է ավելի քան 150 մարդ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է Նամպհո նահանգում տեղակայված Կորեական ժողովրդական բանակի 526-րդ զորամաս:
Իրավիճակին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր հաստատել է, որ այսօր Դամասկոս է ժամանելու «Սոյուզնեֆտեգազի» ղեկավարությունը՝ պայմանագիր ստորագրելու համար:
Դրանով իսկ Ուրուգվայը դարձավ աշխարհի առաջին երկիրը, ով օրինականացրեց մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը:
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր երկրպագուներին` տոների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար: