
Շանթ Հարությունյանի դիմումը մերժվել է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը մերժել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի դիմումը` հարազատների կողմից իրեն տեսակցելու արգելանքի վերացման վերաբերյալ:
Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրել է` Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը` նշելով, որ պաշտոնապես մերժումը դեռ չեն ստացել և միայն հեռախոսով են տեղեկացրել:
Հարցին, թե արդյոք պատրաստ են դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության արդյունքները, փաստաբանը բացասական պատասխանեց: «Վարչությունից մեզ տեղեկացրին, որ իրենք էլ դեռ չեն ստացել»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է համարում հունվարի 5-ին Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետի երկարաձգումը, փաստաբանը դժվարացավ պատասխանել:
Մանրամասները կարդացեք այստեղ`