
Արման Հարությունյան. Շուշան Պետրոսյանը վթարի մանրամասները չի հիշում (տեսանյութ)

Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, տեսակցել է նրան վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Շուշան Պետրոսյանը դեռևս իրեն թույլ է զգում, վթարի մանրամասները չի հիշում:
Երգչուհին այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեր՝ բժշկական կենտրոն այցելության ժամանակ նրան տեսնելու էին եկել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կարինե Աճեմյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, բժիշկները երգչուհու վիճակը գնահատում էին բավարար: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին հայտնել էր, որ երգչուհին փակ գանգուղեղային տրամվա ունի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին՝ Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Վերջինս օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Տեսանյութը` news.am-ի: