Բաժիններ՝

Էրհան Թունջելը սպառնացել է իրեն ազատ չարձակելու դեպքում նոր բացահայտումներ անել Դինքի սպանության մասին

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության նոր գործով կալանավորված Էրհան Թունջելը հայտարարել է, որ պատրաստ է իրեն կալանքից չազատելու դեպքում նոր տվյալներ հաղորդել Դինքի սպանության հետևում կանգնած կազմակերպության մասին։

Թունջելը այդ «սպառնալից» նամակն ուղարկել է Տրապիզոնի նահանգի ոստիկանության հետախուզության ղեկավար Էնգին Դինչին: Ավելի վաղ Թունջելը Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրել է տվյալ ժամանակ Տրապիզոնի նահանգի ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքին:

Նամակում Թունջելը նշել է, որ «եթե իրեն  ազատ չարձակեն հաջորդ դատական նիստից հետո և փոխհատուցում չվճարեն, ապա կտրամադրի այնպիսի տեղեկություններ, որոնք կհաստատեն, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեքոնից» էլ վեր կանգնած կառույց»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թունջելը հայտարարել էր, թե թուրքական ոստիկանությունը նախապես իրազեկվել է Դինքի սպանության ծրագրման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031