«Ժողովուրդ, լուծ եմ, շատ վատ եմ։ Պիտի պայքարենք դրա դեմ…». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Աժ-ում տեղի ունեցած «գազային» քվեարկությանը: Հայրիկյանը մասնավորապես գրել է. ««Ժողովուրդ, լուծ եմ, շատ վատ եմ։ Պիտի պայքարենք դրա դեմ»։
«Վայ, ես էլ փորհարութիւն ունեմ։ Միանանք, միասնական ուժերով ելք գտնենք»։
«Ի՞նչ եք կերել»։
«Ի՞նչ կարեւոր է, թէ ինչ են կերել։ Կարեւորը միասնութիւնն է։ Մենք պիտի օգնենք միասնաբար պայքարել այդ հիւանդութեան դէմ»։
«Բայց դա կարող է սխալ կերակուրից լինել»։
«Չէ, դու երեւի պրովոկատոր ես։ Դու չե՞ս հասկանում, որ կերածը կարեւոր չի։ Դու շեղում ես հիմնական հարցից։ ժողովուրդ, միասին վանկարկում ենք՝ պայքար, պայքար լուծի դէմ․ պայքար, պայքար լուծի դէմ»։
Վանկարկում են՝ պայքար, պայքար լուծի դէմ..․
«Ի, էս ո՞վ են, էս ինչի՞ց են խօսում։ Մենք դրա համար չենք եկել էստեղ»։
«Հանգիստ, կարեւոր չի, կարեւորը միասնութիւնն է»։
«Ես գնացի, ես ստեղ անելու բան չունեմ»։
«Մենք էլ ենք գալիս»։
«Տեսա՞ր, ինչ արեցիր։ Պառակտում մտրցիր մեր շարքերում»։
«Ինչո՞վ»։
«Քո էդ՝ ի՞նչ են կերել, անիմաստ հարցով։ Հիմա պիտի վիճակը փրկել։ Ժողովուրդ վանկարկում ենք՝ «Լուծի հարցում միանանք։ Լուծը հաղթենք, զորանանք»։
Վանկարկում են․ ընդհատւում է «ու՛ու՛» երկարաշունչ գոչումով։
«Իմացա՞ր, պարզւում է, լուծողական են խմած եղել»։
«Չէ, հա, լուծողականն ի՞նչ կապ ունի»։
«Դէ, էն պրովոկատորի հարցնելուց յետոյ իրար հետ խօսացին, ասին՝ ոչ մի սխալ բան չեն կերել, միայն լուծողական»։
«Տեսա՞ր, լաւ ա, դրան ժամանակին սսկցրի»։
«Ապրէս, Գարսեւան ջան»։
«Ապէ, սխալուեցիր, անունս Գարսեւան չի, Գուիդոն ա»։
«Հա, Գուիդոն ջան»։
Եզրակացութեան փոխարէն.
ԳԱԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՐՍՒՈՐՈՒՄՆ ԷՐ՝ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԸ։
ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԴԷՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՀՍՏԱԿ ԿՈՂՄ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆԸ, այսինքն՝ լուծողական խմել են, բայց դէմ են ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ ԳԱԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ՝ փորհարութեանը։
Ամփոփում՝
Ովքեր հստակ գիտեն, թէ ինչ են ուզում, ազատ են մասնակցելու մեր՝ ՈՉ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆԸ. ԿԵՑՑԷ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ հանրահաւաքին եւ երթին՝ ՇԱԲԱԹ ՕՐԸ ԺԱՄԸ 14։30 Ազատութեան հրապարակ»:

Տեսանյութեր

Լրահոս