Դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի որոշումը և հարուցել քրեական գործ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
2013թ. օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին տաքսիների վարորդների կողմից հայտարարված ակցիան հետաձգվում է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խնդրանքով:
BlackBerry Ltd. ընկերությունը հայտարարել է հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի ընկերության զարգացման ռազամավարական հնարավորությունները, ներառյալ` ընկերությունը վաճառելու հնարավորությունները:
Արտադրողը կկենտրոնանա Windows 8 և Intel պրոցեսորների արտադրության վրա, որոնց հետ Windows RT-ն համատեղելի չէ:
Համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին պարզաբանել է, որ խոսքը գնում է նավթի փոխադարձ մատակարարումների մասին:
Այս մասին թերթին հայտնել են նրա անանուն աղբյուրները:
Սույն թվականի օգոստոսի 13-ին ժամը 11:00-ի շրջակայքում ոստիկանները Երևանի քաղաքապետարանի հարակից այգու զուգարանի մոտից բերման են ենթարկել հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանության պահանջելով նստացուցի աջակից Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին:
Վլադիմիր Պուտինն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջանում ռուսաց լեզվի պահպանման ու դասավանդման մակարդակի կապակցությամբ:
Ոստիկանությունը պատասխանել է, որ քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով Կիպրոսի դատախազությանն ուղարկվել են միջազգային իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություններ` Կիպրոսի տարածքում համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու խնդրանքով, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել:
Այդ մասին են վկայել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT), Ժանդարմերիայի ու Անվտանգության ծառայության զեկույցները:
Օգոստոսի 13-ին տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:
Դա կլինի վերջին մի քանի ամսվա ընթացքում թուրքական կողմի հետ նրա բանակցելու չորրորդ փուլը:
Վերջերս Facebook սոցիալական ցանցի օգտատերերից Լիլիթ Ումրշատյանը տարածել էր հայ բեմի և կինոյի ամենապայծառ դեմքերից մեկի, տաղանդավոր դերասանուհու, հայ կինոյում և թատրոնում բազում անկրկնելի կերպարներ կերտած արտիստուհու, հայ հանճարեղ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի առաջին տիկնոջ, Դոնարա Մկրտչյանի լքված շիրիմի լուսանկարը:
Օգոստոսի 13-ին, 14-ին առանձին շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:
Բացի այդ, հայտնաբերվել ու առգրավվել է զենքի ու զինամթերքի 41 պահեստ:
Վերջին անգամ նա հանրության առջև երևացել է ընթացիկ տարվա սկզբին, երբ մասնակցում էր մի ուսումնական համալսարանի բացման արարողակարգին:
ԱԳՆ-ի նոր շենքը նախատեսված ժամկետում չի հանձնվի շահագործման: Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող տարածքում դրա շինարարության ժամկետները հետաձգվում են առնվազն 6 ամսով: Պատճառը տարածքի իրացման և անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպման աշխատանքների երկարաձգումն է:
Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են բավական հաջող՝ չնայած համաշխարհային տնտեսությունում տիրող ընդհանուր բարդ իրավիճակին:
«Ոչ մի նոր բան»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակում այսօր ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպումից հետո Panorama.am-ի հետ զրույցում այսպես է ներկայացրել իրավիճակը Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է միավորման ղեկավար Յաշար Ջաֆարլին:
Հարազատները վստահ են, որ զինվորը չէր կարող հատել սահմանը. «Դա բացառված բան է, ինչպե՞ս կարող էր անցնել, ասենք, ականապատ տարածքը»: Բարեկամների խոսքով` զինվորին ստիպել են հարցազրույց տալ և ասել, թե վիճաբանել է հրամանատարի հետ և որոշել անցնել սահմանը:
Այս օրերին ներիշխանական կուլիսներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը կրկին նշանակվելու է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան:
Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով կալանավորված բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը մինչ օրս Հրաչյա Հարությունյանի հետ անգամ հեռախոսազրույց չի ունեցել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կինը` Անահիտ Մարտիրոսյանը:
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ևս մեկ դրվագով` «Արաբկիր-2» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով 3 անձի վերաբերյալ նախաքննությունը:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանն ու ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանը կալանավորվել են։
Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռևս 2008 թվականին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երևան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել…
Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Նախագահը՝ Վլադիմիր Պուտինը՝ իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարին:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Լիբանանում թուրք օդաչուների առևանգման հարցը:
Արդեն իսկ մեկնարկել է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: