Բաժիններ՝

Կառուցենք տաղանդավոր դերասանուհու, Մհեր Մկրտչյանի առաջին տիկնոջ` Դոնարա Մկրտչյանի լքված շիրիմը

Վերջերս Facebook սոցիալական ցանցի օգտատերերից Լիլիթ Ումրշատյանը տարածել էր հայ բեմի և կինոյի ամենապայծառ դեմքերից մեկի, տաղանդավոր դերասանուհու, հայ կինոյում և թատրոնում բազում անկրկնելի կերպարներ կերտած արտիստուհու, հայ հանճարեղ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի առաջին տիկնոջ, Դոնարա Մկրտչյանի լքված շիրիմի լուսանկարը:

Շնորհակալություն հայտնելով Լիլիթին՝ խնդիրը բարձրացնելու համար, webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության թիմը նախաձեռնում է Դոնարա Մկրտչյանի շիրիմի ամբողջական բարեկարգումը և շիրմաքարի տեղադրումը, որին վստահ ենք, կաջակցեն մեր շատ հայրենակիցներ Հայաստանից և սփյուռքից, գործարարներ, արվեստի և մշակույթի ճշմարիտ նվիրյալներ:

Մեր ներկայացուցիչներն արդեն եղել են գերեզմանատանը, փաստաթղթային ճշգրտումներով համոզվել, որ լքված գերեզմանոցում թաղված է Դոնարա Մկրտչյանը, գերեզմանատան տնօրինության հետ քննարկել են Դոնարա Մկրտչյանի գերեզմանոցի ամբողջական բարեկարգման և շիրմաքարի տեղադրման մոտավոր ծախսերը, որը կկազմի մոտ 2.500.000 ՀՀ դրամ:

Donara

Կարդացեք նաև

Բանակցություններ են տարվել նաև մեր լավագույն արվեստագետներից ոմանց հետ՝ Դոնարա Մկրտչյանի հուշաքարը նախագծելու խնդրով: Համապատասխան գումարը հավաքագրելուց հետո անպայման կհայտարարվի դրա մասին և անմիջապես կսկսվի աշխատանքների իրագործումը:

Բարերարների ցանկության դեպքում  նրանց անունները կթողնվեն փոքրիկ հուշատախտակի վրա:

Դերասանուհու շիրիմն ամբողջությամբ բարեկարգելուց հետո կկատարվի համապատասխան արարողություն:

Դոնարա Մկրտչյանը ոչ միայն կարճ արտիստական կյանք ապրած ու հայ մշակույթի մեջ առանձնացած դերասանուհի է, ոչ միայն բազմաթիվ տաղանդավոր կերպարներ է կերտել հայ կինոյում ու թատրոնում, այլ նաև հայ հանճարներից Մհեր Մկրտչյանի առաջին կինն է, ով իր կյանքի գրեթե քսան տարին անցկացրեց Սևանի հոգեբուժարանում և մահացավ՝ անտեղյակ լինելով իր ընտանիքի դաժան ճակատագրի պատմությանը:

Այն, որ Դոնարա Մկրտչյանի շիրիմը լքված է, խոսում է մեր մշակութային քաղաքականության մասին, այն արժեհամակարգի մասին, որ իշխող է այսօր, բայց մենք ունենք նաև հասարակություն, որն իր փոքրիկ աջակցությամբ կարող է գոնե այս պարագայում արժանին մատուցել տաղանդավոր դերասանուհուն:

Հաշիվը բացված է Զարգացման Հայկական բանկում:

Հաշվեհամարներն են՝
ՀՀ դրամով՝ 1810004369880400
ԱՄՆ դոլարով՝ 1810004369880101
Եվրոյով՝ 1810004369880150
ՌԴ ռուբլով՝ 1810004369880158
Webtv.am  Հեռ. 091 27 07 76

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031