Բաժիններ՝

Հակոբ Ինջիղուլյանի հարազատների բաց նամակը Սերժ Սարգսյանին և Սեյրան Օհանյանին. Խնդրում ենք՝ կապվել ՌԴ Նախագահի հետ՝ միջնորդություն կատարի մեր երեխայի համար

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Պարոն Սերժ Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Ձեզ են դիմում Բանակում մոլորված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները, բսրեկամները, գյուղի բնակիչները և նրանք, ովքեր ճանաչում են Հակոբ Ինջիղուլյանին:

Բաց Նամակ
Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Նախագահը՝ Վլադիմիր Պուտինը՝ իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարին:

Խնդրում ենք ձեզ, օգտվելով այս առիթից, կապվել ՌԴ Նախագահի հետ (գուցե դեսպանատան միջոցով)՝ միջնորդություն կատարի մեր երեխայի համար:

Կարդացեք նաև

Մենք մտածում ենք, որ ձեր անձնական կապերը և մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը թույլ կտա մեզ դիմել նրան և ստանալ օգնության ձեռք:

Մենք միայն ավելացնենք մեր կողմից, որ ճանաչելով երեխային՝ կարող ենք ասել, որ հարցազրույց ասվածը, որը մեզ ցուցադրեցին, դա թելադրված տեքստ էր, նրա արտահայտությունների մեջ մենք նկատեցինք վախ ու սարսափ:

Նա չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Նա շատ հարգված է եղել:

Խնդրում եմ, աղաչում եմ՝ օգնեք մեր տղային, քանի դեռ ամեն բան վերջացած չէ:

Նախապես շնորհակալություն:

Զինվորի Մայր, Հայր , Եղբայր, ազգականներ, Ընկերներ և Ոսկեվազ համայնք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս