Բաժիններ՝

Բողոքի ցույց` «Կարմիր Խաչի» դիմաց. տեսանյութ

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի դիմաց շարունակում են բողոքի ցույց անցկացնել Ադրբեջանում գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի հարազատները: Նրանք դժգոհում են, թե ինչո՞ւ «Կարմիր Խաչը» չի հետաքրքրվել տղայի ճակատագրով: Հարազատները վստահ են, որ զինվորը չէր կարող հատել սահմանը. «Դա բացառված բան է, ինչպե՞ս կարող էր անցնել, ասենք, ականապատ տարածքը»: Բարեկամների խոսքով` զինվորին ստիպել են հարցազրույց տալ և ասել, թե վիճաբանել է հրամանատարի հետ և որոշել անցնել սահմանը:

Ի դեպ, ԿԽՄԿ երևանյան գրասենյակի լրատվության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տեղեկացրել են, որ զինվորի հարազատներին հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դրագանա Ռանկովիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս