
BlackBerry ընկերությունը կարող է վաճառվել

BlackBerry Ltd. ընկերությունը հայտարարել է հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի ընկերության զարգացման ռազամավարական հնարավորությունները, ներառյալ` ընկերությունը վաճառելու հնարավորությունները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Զարգացման հնարավոր սցենարներն իրենց մեջ ներառում են համատեղ ձեռնարկությունների, ռազմավարական գործընկերային դաշինքների ստեղծում, ընկերության վաճառք և այլ այլընտրանքային հնարավորություններ:
Նշենք, որ դեռևս անցյալ տարվա վերջին լուրեր էին տարածվել այն մասին, որ BlackBerry-ին կարող է դառնալ մասնավոր ընկերություն:
«Մինչ հատուկ հանձնաժողովը կենտրոնանում է ընկերության համար այլընտրանքային հնարավորությունը ուսումնասիրելու վրա, մենք շարունակում ենք կրճատել ծախսերը և մշակել նոր հեռախոսներ և համակարգիչներ»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Տորսեն Հեինսը: