
Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սալեհիի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ, ով պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Լիբանանում թուրք օդաչուների առևանգման հարցը:
Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, որոնց համաձայն՝ հեռախոսազրույցը կայացել է կիրակի, որի ժամանակ քննարկվել են Եգիպտոսի, Սիրիայի ու Լիբանանի վերջին զարգացումները: Արտգործնախարարները կարևորել են թուրք օդաչուներին հնարավորինս շուտ ազատելու հարցը: