Բաժիններ՝

Բաքվում օտար դեսպանատների առջև բողոքի ակցիաներ կանցկացվեն ընդդեմ Սաֆար Աբիևի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Պահեստազորի սպաներ» հասարակական միավորումը որոշել է բողոքի մի շարք ակցիաներ անցկացնել օտար դեսպանատների, միջազգային կառույցների շենքերի առջև՝ ներառյալ ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի գրասենյակները:

Ակցիաների անցկացման մասին դիմումն ուղարկվել է մայրաքաղաքի քաղաքապետարան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է միավորման ղեկավար Յաշար Ջաֆարլին:

Վերջինիս խոսքերով՝ ակցիաների անցկացման պատճառն այն է, որ Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը խախտում է զինծառայողների իրավունքները՝ նյութական վնաս պատճառելով նրանց ընտանիքներին: Այդ գործողությունները հակասում են երկրի Սահմանադրությանը և այլ օրենքների:

Ակցիաներն օտար դիվանագիտական առաքելությունների առջև անցկացնելու հետ կապված՝ Ջաֆարլին պարզաբանել է, որ արևմտյան երկրները շարունակում են իրենց մոտ հրավիրել Սաֆար Աբիևին ու համագործակցում են նրա հետ:

Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևն օգոստոսի 2-ին մեկնել էր ԱՄՆ: Ի դեպ, Սաֆար Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է դարձել 1995 թվականի փետրվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս