Բաժիններ՝

Բենզինի թանկացման ֆոնին Սիրիայում շարունակվում են բողոքի ակցիաներն ու անկարգությունները

Վառելիքի գների բարձրացման պատճառով զանգվածային բողոքի ակցիաները Սիրիայում շարունակվում են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 12-ին իշխանությունները դիզելային վառելիքի արժեքը բարձրացրել են 40%-ով, բենզինը՝ 26-28%-ով, գազը՝ մոտ 9%-ով:

Երկրով մեկ բնակիչներն անվադողեր են այրում, փակում առանցքային ճանապարհները, արգելափակում դեպի նավթագործարաններ շարժվող բենզատարները։

Ցուցարարները պահանջում են չեղարկել թանկացումները, ինչպես նաև պաշտոնանկ անել էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարներին:

Բախումներ են տեղի ունենում ցուցարարների և այսպես կոչված ներքին անվտանգության ուժերի միջև։ Նշվում է, որ Սիրիայում ներկայիս անկարգությունները 2024 թվականի դեկտեմբերին երկրի առաջնորդ Բաշար Ասադի տապալումից ի վեր ամենախոշորն են։

Սիրիայի էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Աբդուլհամիդ Սիլյաթն ավելի վաղ հայտարարել էր, որ նավթամթերքի գները բարձրացել են համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի և ներմուծման զգալի մասնաբաժնի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930