
Պուտինը գոհունակություն է հայտնել ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության աճի տեմպի կապակցությամբ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի տեմպի կապակցությամբ.
«Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են բավական հաջող՝ չնայած համաշխարհային տնտեսությունում տիրող ընդհանուր բարդ իրավիճակին: Նախորդ տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է 47 տոկոս: Դա մեզ համար ռեկորդներից մեկն է:
Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի հետ առևտրային-տնտեսական կապերի առաջատարներից մեկը, զբաղեցնում է երկրորդ տեղը, առևտրային շրջանառությունն աճում է: Երկու երկրների միջև կապերը զարգանում են բազմաթիվ ուղղություներով, դրանք կրում են բազմատեսակ բնույթ»:
Իլհամ Ալիևն իր հերթին վստահություն է հայտնել, որ Պուտինի այցը հավելյալ ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: