
Ռուսական Роснефть-ն ու ադրբեջանական SOCAR-ը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Роснефть-ի ղեկավար Իգոր Սեչինն ու ադրբեջանական SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը համաձայնագիր են ստորագրել համագործակցության և նավթի մատակարարման հիմնական պայմանների մասին:
Համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին պարզաբանել է, որ խոսքը գնում է նավթի փոխադարձ մատակարարումների մասին:
Սեչինը հուլիսի սկզբին այցելել է Ադրբեջան, ուր հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և SOCAR-ի նախագահի հետ: Հանդիպումից հետո Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ SOCAR-ը շահագրգռված է Роснефть-ի հետ համագործակցությամբ, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի տարածքում: